Շիրակի մարզի մանկավարժների ուսումնական տարեսկզբյան հավաքին, որն, ի դեպ տեղի ունեցավ Գյումրու Անի թաղամասում գտնվող «Տիրամայր Հայաստան» կառույցում կամ, որ ընդունված է ասել՝ կուսանոցում, մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինս տարբեր խնդիրների` սակավաթիվ աշակերտներ ունեցող գյուղական դպրոցների, հանրապետությունով մեկ ուսուցիչների թվաքանակի ավելցուկի և այլնի մասին խոսելուց հետո, շփվեց նաև լրագրողների հետ` նշելով, որ քաղաքական հայտարարություն ունի հնչեցնելու և այն միայն գյումրեցի լրագրողների համար է:
ՀՀԿ-ական նախարարի քաղաքական հայտարարությունը հետևյալն էր. «Ինձ հարցնում են, թե մարզային այցելությունների ժամանակ չեք պատասխանում քաղաքական հարցերի, ես երեկ ասացի, բայց լրագրողների մի մասը բավարարված չմնաց, փորձեմ էլի բաց տեսքով ասեմ` ուսումնական տարվա նախաշեմին վստահեցնում եմ երկրի համար ավելի կարևոր է, թե ինչ որակի դասագիրք է մտնում դպրոց, քան այն, թե ինչ հերթական հայտարարություն արեց քառյակը: Սա է պատճառը, որ սեպտեմբերի մեկի նախաշեմին ես գերադասում եմ զբաղվել ռազմավարական կարևորություն ունեցող խնդրով: Իսկ ընթացիկ քաղաքական նշանակության լուրերի և իրադարձությունների մեջ դեռ կհասցնենք հայտնվել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ