Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Տավուշի մարզում դպրոցները չեն կարողանում գազի փողը մուծել

Օգոստոս 28,2014 17:14

Այսօր` օգոստոսի 28-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե դպրոցների համար ջեռուցման խնդիրը լուծված է:

Նա նշեց, որ երեկ զանգահարել է Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչների եւ հարցրել է` արդյոք նրանք ջեռուցո՞ւմ ունեն, պարզվել ր մի շարք դպրոցներում ոչ թե ջեռուցում, այլ ընդհանրապես կոմունալ հարմարություններ էլ չկան.
«Պատրաստ եմ տրամադրել այն դպրոցների ցուցակը, որտեղ ջեռուցում չկա, կոմունալ հարմարություններ չկան, երեխաները զուգարան չունեն կամ այնպիսի վիճակ է, որ պարզապես չեն գնում, օրինակ` Արծվաբերդի դպրոցը»:

Ըստ Անահիտ Բախշյանի ջեռուցում չունեն Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան, Տալվորիկ, Արեւադաշտ գյուղերը, Երասխավանը, Ջանֆիդան, Ջրաշենը եւ այլք, Արագածոտնի մարզում էլ` Նոր Եդեսիա գյուղը, իսկ Գեղարքունիքի մարզում Դրախտիկ եւ Մարտունի գյուղերը.
«Տավուշի մարզում էլ գրեթե բոլոր դպրոցներն ունեն ջեռուցում, բայց որովհետեւ երեխաների թիվը շատ փոքր է, ֆինանսավորումն էլ դրան համապատասխան է, չեն կարողանում գազի փողը մուծել, այսինքն` դպրոցը գումար չունի: Այս խնդիրներն ինչպե՞ս են լուծվում, ես դա չգիտեմ: Ուզում եմ ասել` այն հայտարարությունը, որ տիկին Հովհաննիսյանն է արել շատ հեռու է իրականությունից եւ իրեն պատիվ չի բերում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031