Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ղեկավար Ադիգյոզալ Դուրսունովը, որն առաջինն է հայտնել Քեմեռլիում Հայաստանի քաղաքացու գերվելու մասին լուրը, աշխատանքից ազատվել է: Հղում անելով «Ենի մուսավաթ» թերթին՝ այդ մասին հաղորդում է haqqin.az կայքը: Կայքը հայտնում է , որ նրա եղբայրն էլ է ազատվել աշխատանքից, չհայտնելով, թե նրա եղբայրն ինչ պաշտոն է վարել:
Դուրսունովը շարունակում է պնդել է, որ իրենց գյուղում հայ քաղաքացի է եղել, զինվորները նրան բռնել են, մոտ 20 րոպե հայաստանցին նստել է իր աշխատասենյակում, հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ: Ադրբեջանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարություններ հերքել են այդ տեղեկատվությունը:
Կայքը հաղորդում է , որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւս հերքել է նշված տեղեկատվությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ haqqin.az-ի