Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանում հաշվառման մեջ գտնվողի գործով. դատարանն ամբողջովին հոսանքազրկված է

Օգոստոս 28,2014 16:53

Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների հանրահավաքից հետո քրեական գործ հարուցվեց հոգեբուժարանից վայրկյաններ առաջ ազատված, հաշվառման մեջ գտնվող Անուշավան Գրիգորյանի նկատմամբ: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Անուշավան Գրիգորյանը, նրա կողքին էր պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը (լուսանկարում): Սակայն դատարանը ամբողջությամբ հոսանքազրկված էր, նախագահող Գագիկ Պողոսյանն առաջարկեց թղթային արձանագրության միջոցով շարունակել նիստը, սակայն թե դատախազը, թե պաշտպանական կողմը հրաժարվեցին, անգամ Լյուդվիգ Ավետիսյանը ակնարկեց՝ «վաղը չգիտենք ինչ կլինի» եւ միջնորդեց հետաձգել դատական նիստը:

Ըստ Aravot.am-ի այսօր պաշտպանը պետք է դատարանին ներկայացներ միջնորդություն՝ ներկայացնելով վերջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ Ա. Գրիգորյանի հոգեվիճակում, շնորհիվ երկարատեւ բուժման, առկա է զգալի դրական տեղաշարժ. «Վերացել է սոցիալապես վտանգավորությունը իր եւ շրջապատի նկատմամբ: Նա կարիք ունի հարկադիր բուժման եւ հսկողության՝ տարածքային հոգեբույժի մոտ»: Նախորդ հրապարակումներից մեկում մենք տեղեկացրել էինք, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան եւ որ գտնվում էր խիստ հսկողության տակ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031