Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Աղաբաբյան. «Ես ընկերաբար օգնել եմ Ռուբեն Գեւորգյանին»

Օգոստոս 28,2014 16:47

Օգոստոսի 28-ին մեզ զանգահարեց Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը եւ հայտնեց, որ «Երդվյալ ազատամարտիկների միությունը» Տավուշի մարզային կառույց չունի: Օգոստոսի 22-ին Իջեւանի «Մայիսյան կամուրջ» ռեստորանահյուրանոցային համալիրում ազատամարտի վետերանների հավաքին մասնակցած, հիշյալ միության անդամներից մեզ հայտնել էին, որ Արսեն Աղաբաբյանն այդ միության Տավուշի մարզային կառույցի ղեկավարն է:

Արսեն Աղաբաբյանն ասաց, որ «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գեւորգյանն իր ընկերն է, խնդրել է աջակցել Տավուշի ազատամարտիկներին այդ հավաքին ներառելու համար, եւ ինքը դա կատարել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Արսեն Աղաբաբյանին հարգանքով եմ վերաբերվում, սակայն հետաքրքիր է, թե օգոստոսի 22-ին Իջեւանի «Մայիսյան կամուրջ» ռեստորանահյուրանոցային համալիրում ազատամարտի վետերանների հավաքին ովքեր են մասնակցել և ինչ կապ ունեն ազատամարտի հետ, ինչպիսի չափորոշիչներ են կիրառվել հրավիրվածների նկատմամբ կամ կիրառվել են արդյոք, ինչ է իր մեջ ներառում ՞՞երդվյալ ազատամարտիկ՞՞ միտքը, ինչու լրատվամիջոցներին նախապես հավաքի մասին չեն տեղեկացրել: Հավանաբար այս գործընթացին գնահատական տալու համար նախ պետք է խոսվի այդ կազմակերպության խնդիրների ու նպատակների մասին, որոնք ըստ իս խիստ մշուշոտ են:

  2. Արմեն says:

    Որ երդվյալ չլինեն տեսնես ինչ կլինի: Գողը որ տանից լինի…..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031