Լրահոս
Օրվա լրահոսը

Անկողնային խնամքի կարիք ունեցող տարեցների համար կառուցվում է նոր մասնաշենք

Օգոստոս 28,2014 16:32

2014թ. մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին ստորագրել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող <Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ> պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրով նախատեսված էր տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար կառուցել նոր մասնաշենք, որը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով և կահավորմամբ, որտեղ պատշաճ ձևով կիրականացվեն շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունները:

Ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ու Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին այցելեցին հաստատություն: Շրջելով շինհրապարակում՝ իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքի համար և զրուցելով շինարարների հետ համոզվեցին, որ նրանք բարեխիղճ աշխատանք են կատարում:
Մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ.:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031