Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները

Օգոստոս 28,2014 15:30

ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն մշակվել և շահագրգիռ մարմիններ կարծիքի է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծումը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցումը, մասնավորապես, աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի և դրանց դադարման, հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հասկացության սահմանման, համատեղությամբ աշխատանքի, վերջնահաշվարկի վճարման հստակեցման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների համապատասխանեցումը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին:

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին քննարկումը, որին մասնակցում էին համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները:

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց Օրենսգրքի այն դրույթները, որտեղ կատարվել են լրացումներ և փոփոխություններ. ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, սահմանվել է <աշխատանքային տարի> հասկացությունը, ամբողջացվել է <արտաժամյա աշխատանքի> հասկացության շրջանակը, կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները, խմբագրվել են համատեղությամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման դրույթները և հստակեցվել համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը, հանվել է աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը, ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է <հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ> հասկացությունը և այլն:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ սեմինար-խորհրդակցություններ կանցկացվեն նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, գործարարների և արդյունաբերողների միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, պետական կառավարման մարմինների (նախարարություններ, գերատեսչություններ), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն փաստաթղթի հետագա լրամշակման աշխատանքների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031