Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոռոշենկոն չեղյալ է հայտարարել Թուրքիա կատարելիք այցը և անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել. Интерфакс-Украина

Օգոստոս 28,2014 15:11

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն չեղյալ է հայտարարել Թուրքիա կատարելիք աշխատանքային այցը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) շտապ նիստ հրավիրել: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, իրավիճակի սրումը կապված է «Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմամբ»:

«Ես որոշել եմ չեղյալ հայտարարել Թուրքիայի Հանրապետություն նախատեսված աշխատանքային այցը՝ Դոնեցկի մարզում, մասնավորապես՝ Ամվրոսիևկայում և Ստարոբեշևոյում, իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված, քանի որ Ուկրաինա են ներխուժել ռուսական զորքերը», – Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտնել է Պոռոշենկոն:

Նա նշել է, որ հինգշաբթի ԱԱՊԽ-ի նիստ կգումարի հետագա քայլերը որոշելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031