Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի փոխնախարար. «Մեծ հույսեր ենք կապում Մաքսային Միության հետ»

Օգոստոս 28,2014 15:07

«Ոսկեգործությունը, ադամանդագործություն եւ ժամագործությունը մեր երկրում արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման համար գերակա ոլորտներից են հանդիսանում»,- այսօր էկոնոմիկայի նախարարությունում «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսի վերաբերյալ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ոսկեգործության ոլորտում արտադրանքի ցուցանիշները ամեն տարի աճում են: Տիգրան Հարությունյանը վստահ է, որ Հայաստանում ոսկեգործության շուկան պետք է արտահանմանն ուղղված լինի:

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ առաջին երկրներից մեկը, որը հետաքրքրված է հայկական ոսկերչությամբ՝ Ռուսաստանն է. «Ինչպես գիտեք, Մաքսային Միություն մտնելու ճանապարհին է Հայաստանի Հանրապետությունը»:

Նրա խոսքով՝ մեծ հույսեր կան, որ այդ նոր բացվող ճանապարհին Հայաստանը կմտնի 50 մլն-անոց շուկա. «Ինչպես գիտեք Ռուսաստանը արտահանման 6,5 տոկոս մաքսատուրքը հանել է չմշակված ադամանդի վրայից եւ հիմա մեր հայ ադամանդագործները հնարավորություն կունենան ներմուծել ադամանդը աննախադեպ ցածր գներով: Մեծ հույսեր ենք կապում Մաքսային Միության հետ»:

Պրն փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ օրենքի ընդունումից հետո Ռուսաստանից Հայաստան չմշակված ադամանդի ներմուծման ծավալները ավելացել են, իսկ Բելգիայից՝ նվազել, իսկ արտահանման մասին խոսելիս, նշեց, որ 5,7 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք է տրվել ադամանդագործության միջոցով, որի մոտ 95 տոկոսը արտահանվել է:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031