Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

27 երկրների ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսին

Օգոստոս 28,2014 14:55

Համաշխարհային հայ ոսկերիչների միությունը հոկտեմբերի 25-ից 28-ը կազմակերպում է արդեն 4-րդ անգամ տեղի ունեցող «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը, որը տեղի կունենա նորաբաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ ազատ տնտեսական գոտու տարածքին կից գործող ցուցասրահում: Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: «Մենք հույս ունենք, որ այս կերպ կկարողանանք նպաստել Հայաստանում ոսկերչության եւ ժամագործության աճին»:

Փոխնախարարի խոսքով՝ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է տարբեր երկրներից հրավիրված 150 ներկայացուցիչների ներկայացնելու հայկական ոսկերչական արտադրանքը։

Փոխնախարարը նաեւ հավելեց, որ մեծ է ցուցահանդեսի ընթացքում պետական ֆինանսավորումը. «Ոսկեգործությունը, ադամանդագործություն եւ ժամագործությունը մեր երկրում արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման համար գերակա ոլորտներից են եւ պետական աջակցությունն այստեղ մեծ է: Արդյունաբերության զարգացման հիմնադրամը բոլոր այն հայ ոսկերիչներին, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, ֆինանսավորում է՝ 50/50 »:

Համաշխարհային հայ ոսկերիչների միության փոխնախագահ Բերջ Աբաջյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ ցուցահանդեսին այս տարի հյուրընկալելու են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից ոսկերչական ընկերությունների եւ ժամագործական ընկերությունների, փորձագետների եւ գնորդների. «Ցուցահանդեսը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանը դառնա ոսկերչության միջազգային կենտրոն»: Ցուցահանդեսին մասնակցելու են 27 երկրներից ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի արդեն 22 տեղական ընկերություններ հայտ են ներկայացրել ցուցահանդեսին մասնակցելու համար եւ ցուցահանդեսի գործընկեր AJA ընկերության հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ տեղական արտադրողների համար զեղչեր անելու եւ համաֆինանսավորելու նպատակով:

Ցուցահանդեսը անցկացվելու է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, քանի որ Հայաստանը հոկտեմբերի վերջին ամեն տարի տոնում է ոսկերչի տոնը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031