Մայիս ամսից մայրաքաղաքի վարչական շրջանների թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերում հիմնականում համատիրությունների միջոցներով ընթանում են ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները:
Շենքերի ընտրությունը ևս թողնված է համատիրություններին, որոնք առաջնահերթությունը տալիս են ֆիզիկապես մաշված ու արդեն նպատակին չծառայող ջրթափ խողովակների փոխարինմանը:
Հաշվի առնելով մոտալուտ աշնանային տեղումները, գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբեր ամիսը: Այդ ընթացքում ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 19000 գծամետր ցինկապատ ու պլաստմասե խողովակ: Այս ծավալից 13500 գծամետրն արդեն փոխված է:
Աշխատանքների ցանկում, խիստ անհրաժեշտությունից ելնելով, ներառվել են նաև մի քանի բարձրահարկ շենքեր, որոնցում ջրահեռացումն իրականացվում է ներքին ցանցով:
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ