Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նալբանդյանն, ըստ Քոչարյանի, պետք է մասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 14:27

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրությունով է պայմանավորված: Այս մասին այսօր ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարությունում` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված հայկական կողմի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, ի՞նչ լուրջ բան կտա Հայաստանին այդ մասնակցությունը, թե` սա պարզապես արարողակարգային քայլ է: Շավարշ Քոչարյանն ասաց. «Հարեւան երկրի նախագահը, երբ որ ունենում է երդմնակալություն, ինչպես նաեւ այլ առիթներով… դրանում որեւէ խնդիր չկա: Դա ավանդական է, եւ միշտ տեղի է ունենում փոխանակում»:

Ըստ ԱԳՆ փոխնախարարի` մինչ այս, Թուրքիայի նախագահն ընտրվել է պառլամենտի կողմից, եւ այս տարի առաջին անգամն է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի. «Դրա համար սա առաջին նախադեպն է, որ մեր հարեւան երկրում կա այդ արարողությունը»:

Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ նորություններ կան հայ-թուրքական սահմանի բացումից, Շավարշ Քոչարյանն ասաց` «Չկան լուրեր»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031