Ուկրաինայի արևելքում անհետ կորած «Ռոսիա սեգոդնյա» ընկերության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի մասին արդեն բավականին ժամանակ է ոչ մի տեղեկություն չկա: Նա անհետ կորած է համարվում օգոստոսի 5-ից: Ի պաշտպանություն ֆոտոլրագրողի այսօր Երևանում կազմակերպվեց Ստենինի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա նշեց, որ ֆոտոլրագրողի մասին դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: «Ես կարծում եմ, որ պետք է կրկնակի, եռակի անգամ ջանք գործադրել, որպեսզի իմանանք ամեն ինչ նրա գտնվելու վայրի մասին: Նմանատիպ միջոցառումները կոչ են Ուկրաինային դադարեցնել բռնությունները լրագրողների հանդեպ»,- նշեց Ռուսաստանի դեսպանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ