Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի դատն ավարտվեց՝ առանց հարյուրավոր մարդկանց վնասի փոխհատուցման խնդրի լուծման

Օգոստոս 28,2014 13:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սոցիալական ծառայության նախկին պաշտոնյաների գործով՝ «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ», մեղադրողները վերջին նիստում հանդես են եկել նոր մեղադրանքով, մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանին առաջադրել են նոր մեղադրանք: Նախորդ 269 մլն դրամից ավելիի փոխարեն՝ նրանք մեղադրվել էին 267 մլն 266681 դրամի հափշտակության համար: Վերոնշյալ 4 ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված նոր մեղադրանքը եւ պնդեցին այն դիրքորոշումը, որը արտահայտել էին սկզբնական մեղադրանքի առումով:

Փաստաթղթերի լրացումով հանդես եկավ Համլետ Մարտիրոսյանի եւ Հրանուշ Դանիելյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը: Նա ներկայացրեց տեղեկանք Համլետ Մարտիրոսյանի բնակության վայրից այն մասին, որ իր պաշտպանյալը 3-րդ խմբի հաշմանդամ է, մեղադրողներին ներկայացրեց սոցիալական ծառայության աշխատակիցների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ հրամանը:
Ինչ վերաբերում էր Հրանուշ Դանիելյանին՝ նա տառապում է աչքի անբուժելի հիվանդությամբ, 3-րդ կարգի հաշմանդամ է, խնամքին է ամուսինը՝ անժամկետ 2-րդ կարգի հաշմանդամ, բնակվում են վարձակալությամբ: Դատարան ներկայացվեց նաեւ 1947թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից «Աշխատանքի վետերան» մեդալով Հրանուշ Դանիելյանի պարգեւատրվելու մասին վկայագիրը:

Xachikyan_6 Xachikyan_5 Xachikyan_4 Xachikyan_3 Xachikyan_2 Xachikyan_7
Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հղումներ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջին, որտեղ ակնհայտ էր, որ ընտրողների ցուցակներում եղել են այն անձանց անունները, որոնք այս գործով վաղուց մահացած էին կամ բացակայել էին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդման՝ հանրապետությունից: Տարօրինակ էր, որ դատաքննությունն ավարտվեց առանց քաղաքացիական հայցվորների հարցը բարձրացնելու՝ հարյուրավոր մարդկանց վնասի փոխհատուցման առումով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031