Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը սաստեց նախագահին վերաբերող հարցի համար. «Կոռեկտ չէ» (Տեսանյութ)

Օգոստոս 28,2014 13:08

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը չի մտահոգվել կենսաթոշակային օրենքի սահմանադրական լինելը վիճարկելու քաղաքական ուժերի մտադրությունից:

Հարցին, թե կառավարությունը մտավախությո՞ւն չունի, որ օրենքի որոշ դրույթներ կրկին կճանաչվեն հակասահմանադրական, նախարարն ասաց` ոչ. «Այն բոլոր դիրքորոշումները, որոնք արտահայտվել են սահմանադրական դատարանի կողմից, հաշվի են առնվել, Ազգային ժողովի կողմից քննարկվել են եւ ընդունվել»:

Նրա խոսքով, նախորդ օրենքը հակասահմանադրական էր այն դրույթներով, որոնք Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց:
Հարցադրմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող էր ՀՀ նախագահը կողմ լինել հակասահմանադրական օրենքին, նախարարը դիտողությունը արեց` հարցը կոռեկտ չէ. «Ցանկացած օրենք քանի դեռ սահմանադրական դատարանում չի քննարկվել եւ դրա վերաբերյալ այլ որոշում չի կայացվել՝ սահմանադրական է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031