Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է դատապարտյալներին աշխատանքով ապահովելու գործընթացը

Օգոստոս 28,2014 13:00

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:

Նրանք ներգրաված են ինչպես հացի և մակարոնի, կարի և գորգագործության արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներում:
«Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ Հիմնադրամը կարողանում է ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաև մակարոնեղենի պահանջարկը:

Նախորդ տարիներին դատապարտյալները մասնակցել են նաև պահածոներ, մասնավորապես՝ թզի ջեմ պատրաստելու գործընթացին, սակայն Մեղրիի Նռնաձոր համայնքում 2014 թվականի մայիսին տեղացած առատ կարկուտի և ցրտահարության հետևանքով թզի բերքատվությունը ցածր է եղել և այս տարի պահածոյացման աշխատանքներ կազմակերպել չի հաջողվել:

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստեղծագործական աշխատանքների մեջ ներգրավվել և պայմանագրեր է կնքվել մոտ 40 դատապարտյալի հետ: Վերջինների պատրաստած հուշանվերների վաճառքից առաջացած հասույթը փոխանցվել է նրանց դեպոզիտային հաշվին:

2002 թվականից գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային խնդիրներից մեկը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: Դատապարտյալները աշխատում են կամավոր: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031