Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ տեղի կունենա բարեգործական համերգ «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Գեղարվեստական ղեկավարն է Վազգեն Ասատրյանը:
Համերգը կվարեն Սուսաննա Շահինյանը և Ժան Վարդանը:
Ելույթ կունենան սիրիահայ արվեստագետներ Կարօ Տաղտեվիրենեանը, Րենա Տին, Ժան Վարդանը, Հովիկ Կարապետեանը, Լիլա ՎարդանյանՊօղոսեանը, Սարգիս Մաթոսեանը, և Հայաստանից՝ Էմմին, Վահագն Հայրապետյանը, Արամոն, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրելյանը, Ռուբեն Ամիրբեկյանը, Արման Ջալալյանը, Կարո Սարաֆյանը, Արամ Կարապետյանը, Լեոնիդ Դավթեանը, Սամսոն Աբգարեանը, Սամվել Մկրտչյանը, Երվանդ Սարգսյանը, Դմիտրի Արզումանյանը, Իշխան Հարությունյանը, Վահրամ Դավթհանը: Նվագակցում է «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:
Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարևորագույն միջոցներից է:
Համերգի հասույթն ուղղվելու է սիրիահայերի աջակցության ծրագրերի իրականացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ