Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչը

Օգոստոս 28,2014 12:38

Մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու կասկածանքով օրերս ձերբակալվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը:

ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:

2013 թվականի հոկտեմբերի 12-ին կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձորի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս Դ. Հովակիմյանը:

Դ. Հովակիմյանը Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:

ՀՀ դատախազության տվյալների համաձայն` Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031