Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ի սկզբանե գիտեին, որ չեն բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը»

Օգոստոս 28,2014 12:35

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը , թե որեւէ մեկը ուսուցիչների աշխատավարձերի կտրուկ ավելացում չի խոստացել, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց:

Նրա ձեւակերպմամբ, երբ ժամանակին ԿԳ նախարարը հայտարարում էր, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, այն ժամանակ էլ գիտեր, որ դա չի լինելու: «Այն հիմնավորումը, որ այսօր բերում են, թե ինչու չի բարձրացել ուսուցչի աշխատավարձը՝ իրականություն էր նաեւ այն ժամանակ, այսինքն` ուսուցիչները այն ժամանակ էլ ծանրաբեռնված չէին, հիմա էլ է նույն վիճակը: Կես դրույք եւ ավելի քիչ ժամեր ունեցող ուսուցիչներ կան, ուսուցիչների թիվը շատ մեծ է, քան դպրոցում եղած ժամերն են: Օրեցօր այդ ժամերը պակասում են, հետեւաբար իշխանությունն էլ շատ լավ գիտեր, որ 9% չէ, 50%-ով էլ բարձրացներ, միեւնույն է ուսուցիչը չէր զգալու դա: Իմիջիայլոց, ոչ միայն ժամերն են քիչ, այլեւ չի վճարվում դասղեկությունը, գրավորների ստուգումը, իսկ մեթոդմիավորումը եւ դասղեկությունը շատ քիչ դպրոցներում են վճարվում: Հիմա նման հիմնավորմամբ արդարացնել, թե ինչու չի բարձրանում աշխատավարձը, ճիշտ չէ»,-նշեց տիկին Բախշյանը:

Այս համատեքստում նա խոսեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների բարձրացած աշխատավարձերի մասին. «Շատ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունն այդքան էլ չի երեւում, բայց պատգամավորների ակնհայտ է, նրանց 90%-ը նույնիսկ չի էլ գալիս նիստերի, բայց այսօր ստանալու է երկու անգամ բարձր աշխատավարձ: Է՞լ ինչ ասես սրանից հետո…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031