Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է միջազգային երկու մրցաշարի

Օգոստոս 28,2014 12:23

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքին հրավիրել է 14 մարզիկի, որոնք մարզումների ավարտից հետո կբաժանվեն երկու խմբի:

Սեպտեմբերի 6-ից 14-ը Մախաչկալայում հանդես կգան Նարեկ Աբգարյանը՝ 52 կգ քաշային կարգ, Հենրիկ Մոքոյանը՝ 56, Արթուր Վարդանյանը՝ 60, Հովհաննես Բաչկովը՝ 64, Վլադիմիր Մարգարյանը՝ 69, Սերգեյ Սարգսյանը՝ 75 եւ Արամ Իքիլիմյանը՝ 91:
Երկրորդ խումբը կմեկնի Լեհաստան, որտեղ սեպտեմբերի 14-ից 21-ը կմասնակցի այդ երկրում անցկացվելիք մեկ այլ ներկայացուցչական մրցաշարի: Այնտեղ ռինգ կմտնեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60՝ Արամ Ավագյանը, 64՝ Գոռ Երիցյանը, 69՝ Արման Դարչինյանը, 75՝ Արման Հովհիկյանը եւ 91՝ Հենրիկ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031