Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Էրդողանի երդմնակալությանը Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ճիշտ է»

Օգոստոս 28,2014 12:16

«Երեկ տեղի ունեցավ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության արտահերթ համագումար, որտեղ գլխավոր նախագահի պաշտոնում ընտրվեց արդեն նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն»,- այսօր՝ օգոստոսի 28-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա նշեց, որ Դավութօղլուն ընտրվել է միաձայն՝ 1880 պատվիրակներից գրեթե բոլորը քվեարկել են նրա օգտին: Սակայն նա համարում է, որ այդ պատվիրակները քվեարկել են ոչ այնքան Դավութօղլուին օգտին, այլ քվեարկել են Էրդողանի առաջարկի օգտին.

«Եթե Էրդողանը Դավութօղլուին առաջարկած չլիներ, Դավութօղլուն հազիվ թե կընտրվեր կուսակցության գլխավոր նախագահ: Դա կարեւոր է Թուրքիայի քաղաքական համակարգի համար այն առումով, որ, որպես կանոն, խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության նախագահին է հանձնարարվում կառավարություն կազմել»:

Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ պարոն Չաքրյանը նշեց, որ այդ արարողությանը մասնակցելու են յոթանասունհինգ երկրների ներկայացուցիչներ, որոնցից տասնչորսը պետության ղեկավարի, մի մասը վարչապետի, մյուս մասն էլ արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Հիշեցնենք՝ երդմնակալության արարողությանը Հայաստանից մասնակցելու է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսակցությունները, թե Հայաստանը պետք է մասնակցեր ավելի ցածր մակարդակով, թուրքագետը սխալ է համարում.

«Առհասարակ նման միջոցառումներում մասնակիցները միմյանց հետ հանդիպելու, զրուցելու հնարավորություն են ունենում: Եթե Հայաստանը ավելի ցածր մակարդակով մասնակցեր, հայկական պատվիրակությունն այնտեղ կմեկուսանար, որովհետեւ Ֆրանսիայի արտգործնախարարը չէր գա Հայաստանի ԱԳ փոխնախարարի հետ զրուցեր»:

Նա համարում է, որ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ճիշտ է, եւ հրաժարվելը ի նշան բողոքի պետք է լինի: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցեր արարողությանը, այդ երեւույթը խիստ քննադատելի կլիներ.

«Թուրքիայի վրա՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելու համար Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ճնշում են գործադրում: Եթե հիմա Էդվարդ Նալբանդյանը չգնար, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելը կսահմանափակեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031