Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը սպասում է «Միկա քորփորեյշընի» գույքի արժեզրկմանը

Օգոստոս 28,2014 12:07

Այսօր կառավարության նիստին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը առաջարկեց «Արմավիա» ընկերության եւ «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց «Միկա»-ին պատկանող Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը փոխանցել ֆինանսների նախարարության հաշվեկշռին:

Ինչպես ներկայացրեց Պ. Սաֆարյանը, «Միկա քորփորեյշընի» աճուրդի հանված անշարժ գույքը չի վաճառվել, ուստի փոխնախարարը առաջարկեց ընդունել հարկադիր կատարողի առաջարկը՝ 9 մլրդ դրամից ավելի գնահատված գույքը փոխանցել ֆիննախին:

Նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց հարցը մի երկու օր քննարկել, հետո նոր որոշում կայացնել: Վարչապետն առաջարկեց մի քանի օր քննարկել, որպեսզի պետությունը չտուժվի:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց «ոտները կախ գցեն». հնարավոր է աճուրդի հանված «Միկայի» գույքի գինը իջնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031