Լրահոս
Օրվա լրահոսը

«Քառյակը» բաժանվում է զույգերի. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 28,2014 12:01

Հարկավ «քառյակը քառյակ է, երբ միասին ինչ-որ քայլ են անում»: Իսկ ե՞րբ են վերջին անգամ նրանք միասին ինչ-որ քայլ արել: Կարծես դա իշխանություններին ներկայացված 12 կետանոց պահանջագիրն էր: Կուտակայինի հարցով փաստորեն միասին ՍԴ չեն դիմում:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչպես հայտնի է, «քառյակի» ուժերից երեքը հայտարարեցին, որ չեն մասնակցում, չեն ընդունում, դեմ են, իսկ ՀՅԴ-ն, հանուն խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման, այդ փոփոխությունների գործընթացին դեմ չէ:

Ճիշտ է, երեկվա ասուլիսում Արմեն Ռուստամյանը մասնավորապես նկատեց, թե այդ ոչ թե Դաշնակցությունն է մյուսներից առանձնանում, այլ մյուսներն են իրենցից առանձնանում: Բարի, բայց այս դեպքում հիմնականը առանձնանալու փաստն ու հեռավորությունն է:

Օրինակ, իշխանափոխության պահանջի առումով էլ «քառյակի» ներսում կարծես միասնություն չկա: Մեկն ամբողջական իշխանափոխության մասին է մտմտում, ինչպես նախօրեին «Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարեց: Մեկ ուրիշը՝ ասենք, ԲՀԿ-ն, նման հարց չի դնում: Երրորդը՝ ՀՅԴ-ն, առհասարակ աթոռապայքարի մոտեցումը մերժում է, շեշտում համակարգային փոփոխությունները: ՀԱԿ-ը, պարզ է, յոթ երգ ունի, ու երգացանկի յոթ «համարները» նույնն են:

Ի դեպ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց, որ «քառյակի» մյուս ուժերը, որոնք խորհրդարանական կառավարման տարբերակին նախկինում կողմ են եղել, պետք է մտածեն, թե՝ «այժմ ինչո՞ւ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի, մանավանդ առանց բովանդակությունը (սահմանադրական փոփոխությունների նախագիծը) տեսնելու»:

Վատ չէր լինի, ի դեպ, որ այդ մյուս ուժերը հասարակության գոնե իրենցով հետաքրքրվող հատվածին նաեւ բացատրեին, թե այդ ինչից մեկ էլ հանկարծ նման կոնցեպտուալ հարցում իրենց դիրքորոշումը 180 աստիճանով փոխվեց:

Ընդհանուր ներքաղաքական առումով դժվար է ասել, բայց «քառյակի» «ներքաղաքական» առումով աշունը կարող է իսկապես «թեժ» ստացվել: Եթե, իհարկե, մինչ այդ լրացուցիչ ճաքեր չլինեն, ու քառյակն ուրիշ թվականով արտահայտվող համագործակցության չվերածվի:

Չգիտենք, բայց զգացողությունն այնպիսին է, որ վերը Կռիլովի հայտնի առակի պատմությունն է լինելու կարծես:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031