«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ:
– Արդեն այսօր հստակ է, որ ԱԺ-ում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, կատեգորիկ դեմ է բարեփոխումներին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ հարցում վճռական է տրամադրված, դա Ձեզ չի՞ մտահոգում։
– Դե ուրեմն ԲՀԿ-ն շատ ավելի մոտ է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբին, նախագահական ինստիտուտին ու հատկապես նախագահին, որովհետեւ միգուցե իրենք ավելի տեղյակ են, թե ինչ փաստաթուղթ է լինելու, ինչ հայեցակարգ է ներկայացվելու։
Եթե այսօր չկա որեւէ փաստաթուղթ, ինչի՞ն են դեմ։ Ընդամենը հայեցակարգի նախագիծ, տեսակետներ, բացեր, որոնք առկա են այսօրվա Սահմանադրության մեջ։
Ու այս 10 տարիների ընթացքում հասարակության զարգանալու, աշխարհի գլոբալացման, այս բոլոր երեւույթների արդյունքում մենք տեսնում ենք, որ Սահմանադրությունը ենթակա է որոշակի փոփոխության։
Կարդացեք նաև
Երկու տեսակետ կա. կամ մասնակի փոփոխությունների պետք է ենթարկվի այդ բացերը շտկելու ճանապարհով կամ ընդհանրապես անցնենք նոր Սահմանադրության, նոր գաղափարախոսության ընդունման։
Եթե իրենք արդեն գիտեն, թե ինչ ուղղությամբ է գնում, ինչ փոփոխությունների է ենթարկվելու, դրա հետ կապված մասնագիտական առարկություններ ունեն ու փորձում են որոշակի գործողություններ կատարել՝ բոյկոտել, չգիտեմ միտինգներ, ցույցեր եւ այլն, ես այստեղ որեւէ բան չունեմ ավելացնելու։ Բայց եթե որեւէ պրոցես չի սկսվել մենք ի՞նչ մտավախություն կարող ենք ունենալ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում