Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը Շարժայում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի եզրափակիչ փուլի երրորդ տուրում արդեն 33-րդ քայլում պարտության է մատնել քաթարցի Ժու Չենին եւ 1,5 միավորով 12 մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ տեղում:
Այսօր Էլինան խաղալու է չինուհի Ցզյույ Վենցզյունի հետ, որը 2,5 միավորով Դրոնավալի Հարիկայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի