Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարների մասնակցությունը նման միջոցառումներին ոչ թե քաղաքական համակրանքի կամ հակակրանքի, այլ դիվանագիտական էթիկայի դրսեւորում է. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 28,2014 11:22

Ռ.Էրդողանի երդմնակալությանը լայնորեն ներկայացված են լինելու Պարսից ծոցի բռնապետական վարչակարգերը եւ նախկին ԽՍՀՄ տարածքում ձեւավորված թյուրքալեզու երկրները։

Ուրեմն Հայաստանի նախագահի ներկայությունը արարողությանը կարող էր դիտվել որպես անտեղի ու անցանկալի թողտվություն մեր երկիրը մինչ օրս շրջափակման մեջ պահող հարեւանի՝ ամենեւին էլ ո՛չ բարեկամական կեցվածքի հանդեպ։
Սակայն գոյություն ուներ նաեւ հակառակ վտանգը՝ Արեւմուտքի կողմից ամեն կերպ խրախուսվող հայ-թուրքական երկխոսության շարունակման հնարավորությունն անտեսելու կամ արհամարհելու մասին մեղադրանքը։ Եթե Հայաստանը Ռ.Էրդողանի երդմնակալությանը ներկայանար երկրորդական պաշտոնյայի միջոցով կամ էլ ընդհանրապես արհամարհեր նրա հրավերը, դա անմիջապես կօգտագործվեր թուրքական դիվանագիտության ու քարոզչության կողմից եւ կդիտվեր որպես իր «մեկնած ձեռքը օդում թողնելու» վկայություն։

Մնացել էր միայն միջին տարբերակը, այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքականության անմիջական պատասխանատուի մասնակցությունը Ռ.Էրդողանի երդման արարողությանը։ Սրանով Հայաստանը մի կողմից՝ հասկանալ է տալիս իր հարեւանին ու նաեւ միջազգային հանրությանը, որ ինքը ոգեւորված չէ Թուրքիայի հանրապետական վարչակարգի «սուլթանացման» հեռանկարներով եւ այդ գործի գլուխ կանգնած Ռ.Էրդողանի քաղաքականության հակահայ դրսեւորումներով։

Մյուս կողմից էլ օգտագործում է թուրքական կողմի պաշտոնական հրավերը, որպեսզի շարունակի որպես կառուցողական կողմ ներկայանալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում՝ միաժամանակ պահպանելով նաեւ 2015-ի մոտեցման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշումների ուժեղացման հնարավորությունները։

Արտգործնախարարների մասնակցությունը նման միջոցառումներին ոչ թե քաղաքական համակրանքի կամ հակակրանքի, այլ դիվանագիտական էթիկայի դրսեւորում է, եւ դա չի կարող դրականորեն չգնահատվել միջազգային հանրության կողմից։
Վերջին առումով պատահականություն չպետք է համարել մեր երկրի հանդեպ արեւմտյան տերությունների դիրքորոշումներում նկատվող դրական միտումները, որոնց հետագա խորացման համար նոր հնարավորություններ է բացելու ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերիի առաջիկա այցը Հայաստան։ Դրան զուգահեռ, Ռ.Էրդողանի սուլթանական նկրտումները անխուսափելի են դարձնում թուրք-արեւմտյան հարաբերություններում նկատվող բացասական միտումների հետագա խորացումը։

Թուրքիայի պատմության մեջ այսօր տեղի ունեցող կարեւոր իրադարձության հանդեպ Հայաստանի որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը թույլ է տալիս չնահանջել սեփական սկզբունքներից, բայց միաժամանակ՝ պահպանել դրանց իրացման պոտենցիալ հնարավորությունները՝ հայ-թուրքական անմիջական երկխոսության մեջ ակնկալելով շահագրգիռ երկրների ու կազմակերպությունների ավելի ակտիվ ներկայությունն ու մասնակցությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031