Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի հայտարարությունը՝ մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին. «Ժողովուրդ»

Օգոստոս 28,2014 11:14

Ղազախական Tengrinews լրատվական գործակալության փոխանցմամբ, Մինսկում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախ լրագրողներին տված բրիֆինգում ասել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում հանդիպելու են Մաքսային միության երկրների ղեկավարները, որի ընթացքում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը։

Ահա այս տեղեկատվությունը հիմք ընդունելով՝ երեկ ողջ լրատվական դաշտն արդեն հեղեղված էր Հայաստանի առաջիկա անդամակցության մասին վերլուծություններով ու մեկնաբանություններով։

Մինչդեռ հիշեցնենք, որ տակավին վերջերս՝ Սոչիում կայացած հայտնի հանդիպումից հետո տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, Հայաստանի՝ այս տարի ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին պատասխանել էր բառացիորեն հետեւյալ կերպ. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ։ Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է…. Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի։ Ես կարծում եմ՝ կստորագրենք։ Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչեւ աշուն։ Տեսնենք»։
Այսպիսով՝ մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին խոսք չի կարող լինել, եւ աշնանը նախատեսվում է ընդամենը պայմանագրի ստորագրումը։ Սակայն, չգիտես ինչու, անգամ իշխանական քարոզչամեքենան առավել արժանահավատ է գնահատում Ղազախստանի նախագահի՝ վերը նշված հայտարարությունը՝ մոռանալով Սերժ Սարգսյանի ասածի մասին։
Իսկ դրա պատճառը, թերեւս, հասկանալի է. առաջին անգամ չէ, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ ՀՀ իշխանությունների նախանշած ժամկետները հետաձգվում են, իսկ ընթացակարգերն էլ՝ փոփոխվում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031