Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաև էներգամատակարարման մալուխագծերը:
Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաև լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը:
Երևանի քաղաքապետարան