Սեւակ Խաչատրյանի հարցն էլ այնքանով է մշակութային, որ մեր մշակույթը մեզ թույլ է տալիս հաշտվել նրան բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտոր, այսինքն՝ համարյա ռեկտոր նշանակելու փաստի հետ։
Եվ հիմա, երբ մեր որոշ մտավորականներ մամուլին հանդիմանում են, թե ջուրը ջաղացը տարել՝ դուք չախչախն եք ման գալիս, առնվազն, պատկերացում չունեն մեր այսօրվա քայլող մշակույթի մասին։ Հարգելիներս, մեր մշակույթն աստիճանաբար սկսում է տեղավորվել պարոն Սեւակ Խաչատրյանի եւ մյուս «Սաքուլիկների» կերպարներում։
Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, էլի ուրիշներ հորդորում են մեզ՝ մարդը ներողություն է խնդրել, անցած-գնացած բան է, մի հետապնդեք, հո չե՞նք կախելու։ Ճիշտ է։ Եթե չենք պատժել մարդուն, ավելին, պաշտոն ենք տվել, էլ ինչո՞ւ ենք հետապնդում։ Առաջարկում եմ շնորհավորել պարոն Սեւակ Խաչատրյանին այդ բարձր պաշտոնը ստանձնելու համար եւ հույս հայտնել, որ նա կարդարացնի իր հանդեպ ՀՀ իշխանությունների, գիտության եւ մշակույթի գործիչների վստահությունը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում