ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, ըստ էության, աղմկոտհայտարարություններ է արել ոչ իշխանական քառյակի կապակցությամբ: Արմեն Ռուստամյանը բաց տեքստով իր տարակուսանքն է հայտնել, որ քառյակի որոշ ուժեր կողմ լինելով խորհրդարանական կառավարմանը, այսօր երբ սահմանադրական հայեցակարգ է ներկայացվում, դեմ են հանդես գալիս այն բանին, ինչին որ կողմ էին: Արմեն Ռուստամյանը քառյակի ուժերին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ:
Այս ամենից հետո նույն Ռուստամյանի հայտարարությունները, թե քառյակի կազմալուծման մասին խոսելը ժամանակավրեպ է, մի փոքր տարօրինակ են հնչում, և այստեղ էլ, ըստ էության, արդեն ՀՅԴ-ի անկեղծությունն է, մեղմ ասած, կասկածի տակ հայտնվում:
Սակայն ակնհայտ է, որ ոչ իշխանական ուժերի միջև իսկապես առկա են լուրջ տարակարծություններ և ասել, որ այստեղ խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են` այնքան էլ երևի թե իրավացի չի լինի:
Բանն այն է, որ Արմեն Ռուստամյանը գրեթե մեղադրել է քառյակի ուժերին աթոռակռվի համար, ինչը, ըստ էության, նշանակում է, որ տարաձայնությունները ոչ թե սահմանադրական բարեփոխումների հարցում են, ինչն, ըստ էության, նույնիսկ գուցե թե Սերժ Սարգսյանի համար էլ դեռևս որոշակիացված չէ իր վերջնանպատակի առումով, ինչքան աշնանը սպասվելիք ներքաղաքական պրոցեսներում գործողությունների տրամաբանությունը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում