Լրահոս
Օրվա լրահոսը

«Գունավորներ» Հայաստանում չկան

Օգոստոս 28,2014 10:28

Վերջերս երբեմնի հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հոդված էր հրապարակել Հայաստանի մասին: Ճիշտն ասած, չեմ հավատում, որ այդ հոդվածի հեղինակը լրագրող է՝ դատելով հրապարակման բյուրոկրատական-«պաշտոնական» ոճից: Դա ավելի շուտ նման է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությանը, բայց այնտեղ էլ, ես գիտեմ, կան գրագետ եւ իրազեկ մարդիկ, այնինչ այս հոդվածում բազմաթիվ են փաստացի եւ ուղղագրական սխալները: Հայաստանյան իրողություններին ծանոթ մարդը կամ մեր երկիր եկած, մի քանի օր այստեղ քիչ թե շատ բարեխղճորեն աշխատած միջին մակարդակի լրագրողը (իսկ Ռուսաստանում կան հարյուրավոր բարձրակարգ լրագրողներ) այդպիսի սխալներ թույլ չէր տա:

Հոդվածում անդրադարձ կա նաեւ հայաստանյան լրատվամիջոցներին, ընդ որում, դրանց ուղղվածության վերաբերյալ նույնպես հաղորդվում է միանգամայն սխալ տեղեկատվություն: Մի կողմ թողնելով այդ, մեղմ ասած, անճշտությունները, անդրադառնամ «Առավոտ» թերթին (հրապարակման մեջ այն անվանվում է «Առավոդ»), որի մասին նույնպես «ՏԱՍՍ-ը լիազորված էր հայտարարել»:

Մենք, ըստ այդ հայտարարության, պատկանում ենք այն լրատվամիջոցների շարքին, որոնք ԱՄՆ դեսպանատան պատվերով նպաստում են Հայաստանում «գունավոր հեղափոխությանը»: Այդ ակնհայտ զրպարտությանը չէի ուզենա պատասխանել իմ գործընկերների՝ «ԿՊ»-ի կողմից հիշատակված այլ լրատվամիջոցների փոխարեն, բայց «Առավոտի» մասով ասեմ, որ անձամբ ես՝ թերթի գլխավոր պատասխանատուն, դեմ եմ ցանկացած հեղափոխությանը՝ լինի այն «գունավոր», թե «սեւ-սպիտակ», որովհետեւ հեղափոխության ժամանակ կողմերը բոլոր՝ իրավական եւ բարոյական իմաստներով անցնում են թույլատրելիի սահմանները, եւ հետո տարիներ են պահանջվում, երբեմն տասնամյակներ, որպեսզի կյանքը վերադառնա նորմալ հուն: «Մայդանի հեղափոխությունը» դրա վերջին ապացույցն է:

Հայաստանում, իհարկե, կան հեղափոխական քաղաքական ուժեր եւ, համապատասխանաբար, լրատվամիջոցներ: Նրանք հայտարարում են, որ հիմա թեժ աշուն է լինելու, որ ռեժիմն այդ առիթով խուճապի մեջ է, որ նրանք հեղափոխական զանգվածներին դուրս կբերեն փողոց, իշխանությունը դրանից կվախենա եւ հրաժարական կտա, որից հետո «լավ տղաները» (ի դեմս իրենց) կգան իշխանության ու կսկսեն հոգ տանել ժողովրդի մասին: Բայց դա առնվազն 22 տարվա մեր քաղաքական պրակտիկան է, այստեղ որեւէ նոր երանգ չկա: Իսկ այս համատեքստում բոլորի համար պետք է նաեւ պարզ լինի, որ դա «գունավոր»՝ հակագաղութային, արեւմտամետ հեղափոխության հետ որեւէ կապ չունի: Ներկայիս հեղափոխականները, ճիշտ այնպես, ինչպես իշխանությունները, Պուտինի գրպանում են եւ պայքարում են ընդամենը նրա տեղապահը լինելու իրավունքի համար:
Երբ ես ասում եմ, որ ինձ չեն ոգեւորում հեղափոխականները, ապա պետք է ավելացնեմ նաեւ, որ նույնպիսի վերաբերմունք ունեմ «հակահեղափոխականների» հանդեպ՝ նրանք իմ տեսանկյունից բացարձակապես նույնն են: Ինչպես գրում էր իմ ամենասիրած գրողներից մեկը՝ Սերգեյ Դովլաթովը, «կոմունիստներից հետո ամենաշատը ատում եմ հակակոմունիստներին»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (33)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Կարդացի հոդվածը և մտածեցի՝ տեսնես ինչ կլիներ, եթե 1775 թվին Ջորջ Վաշինգտոնը ասեր. «Ես դեմ եմ ցանկացած հեղափոխությանը՝, որովհետեւ հեղափոխության ժամանակ կողմերը բոլոր՝ իրավական եւ բարոյական իմաստներով անցնում են թույլատրելիի սահմանները, եւ հետո տարիներ են պահանջվում, երբեմն տասնամյակներ, որպեսզի կյանքը վերադառնա նորմալ հուն»։ ..))))..
    Ւսկ ընդհանրապես, իր ԵՐԿԻՐԸ ՍԻՐՈՂ մարդը որևէ այլ երկրից, նման ցուցումներ ստանալու դեպքում, պետք է պատասխանի՝ «դուք մի որոշեք՝ ով է մեր երկրում հեղափոխական, ով ոչ։ «գունավոր» հեղափոխություն է մեզ պետք, «սև-սպիտակ», թե ընդհանրապես պետք չի։ Մենք ինքներս կորոշենք, կանենք կամ չենք անի, և ձեզ կտեղեկացնենք կամ չենք տեղեկացնի»։
    Բայց, պատասխանել այդպես ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՐԹԻ ինչ-որ հոդվածի՝ ինքնին ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ է, որին Ա. Աբրահամյանը, բնականաբար, ԴԵՄ է …))))…

    • Արմեն says:

      Իսկական փողոցային խոսակցության տրամաբանությունը ներկայացրեցիք, ճիշտն ասած մի փոքր ավելին էի սպասում, երբ դեռ չէի սկսել կարդալ

  2. Մարատ| says:

    1990թ. նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀՇ-ական կարկառուն գործիչներից մեկին հարցրեցի՝ իսկ իր ասած ազատ, դեմոկրատական Հայաստանում որտե՞ղ են լինելու կոմունիստները…
    Պատասխանեց՝ – Արգելե՛լ, ի՞նչ կոմունիստ…:
    Ես, որ ամբողջ կյանքում համոզված հակակոմունիստ էի ու եմ, ապշանքից բացականչեցի՝ կոմունիզմը մեռա՜վ, կեցցե՛ կոմունիզմը …:

  3. Հայկ says:

    Ուղղակի իմ կյանքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեց, որ ո՛չ Լևոն ՏերՊետրոսյանը, ոչ նրանից հետո եկած որևէ մեկը ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ …ինչպես ասեմ, թե որքան նրա չափ չկան, որ նման մարդկանցից այնքաաան հեռու են, որ դրանց հեղփոխոթյուն անել վստահելը հավասար է ուղղակի անիմաստ ջարդերի, ուստի և ես լիովին կողմ եմ հոդվածի հեղինակի կարծիքին

    • Արսեն says:

      Շատ կզարմանա, եթե ասեմ, որ «Ջորջ Վաշինգտոնը» այսօր, ժամը 7.34 րոպեին արթնացավ իրենց բնակարանում, որը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում (եթե ուզում ես՝ հասցեն և հեռախոսի համարն էլ կգրեմ ..)))..)։ Թեյ խմեց, մի կտոր հացով կերավ երեկվա բրնձով փլավի մնացորդները (տանը որիշ բան չկար ուտելու)։ Հորից փող խնդրեց։ Հայրը ամաչելով՝ նրան տվեց 420 դրամ (1 հատ 200, 1՝ 100, 2 հատ 50 և 1 հատ՝ 20 ..))))..) ասելով «էս ա, տղա ջան՝ ավել չեմ կարա»։
      Ւնքը պայուսյակը հավաքեց, տնից դուրս եկավ, 100 դրամ տվեց և լիքը լցված մարշրուտկով գնաց դասի…
      Հենց հիմա, դասերը վերջացել են, և ինքը հավաքվում է, որ տուն գա…
      Եթե մինչև օրվա վերջը, ինքը կարդա «Առավոտի» հոդվածը, որտեղ Ա. Աբրահամյանը գրում է, որ «ինքը դեմ է բոլոր…», մտածի դրա մասին, համաձայնվի արտահայտած մտքերի հետ՝ «Ջորջ Վաշինգտոն» չեք ունենա ..))..
      Կմեծանա, և կդառնա քաղաքապետարանի հողհատկացման հանձնաժողովի նախագահ, կաշառքներ կվերցնի (բնականաբար), կուտի-կխմի (բա էլ ինչ անի? ..)))..), իր տղային էլ 20000 կտա՝ դասի գնալուց..)))..
      (և ինչ-որ մեկը, էլի 420 դրամից ավել չի կարողան տալ՝ իր տղային)։
      Եվ «Ջորջ Վաշինգտոնի» ի հայտ գալը՝ կհետաձգվի ևս մեկ սերունդ (լավագույն դեպքում)…
      Էս էլ Ա. Աբրահամյանի՝ «էվոլյուցիոն ուղին» ..)))..

  4. Ճանաչիլ չես says:

    Արամ, հասկացանք՝ հեղափոխություն չես սիրում։ Հիմա «հակագաղութային» հեղափոխությունը օգուտ կլինի Հայաստանի՞ն, թե՞ չէ։ Ւսկ Ղարաբաղի պատերազմը, քո կարծիքով, հակաքաղութատիրական չէ՞ր։ Թե՞ կասկածում ես, որ եթե սկզբում ռուսական բանակը, հետո զենքն ու փողերը, նաև օդաչուները, Ադրբեջանի կողմը չլինեին՝ հիմա Բաքուն հայաթափ չէր լինի։ Դու ժամանակին տիրել ես տեղեկատվական հոսքերին ու բոլորից լավ գիտես, որ Հայաստանը զենքով է նվաճել անկախությունը և հաղթել է հենց ռուսական բանակին։ ԵՎ դա Ռուսաստանը մեզ երբեք չի ներելու։ Իսկ «երկուսն էլ նույն զիբիլն են» տոնով հոդվածները բացարձակ սոփեստություն են, իմ կարծիքով։ Ընդունելով, որ կան երկու «գրպանային» կողմ՝ կա նաև մի շերտ, որը տիրոջ մտածողություն ունի։ Այդ շերտին «ոչ ինտերնետային մեդիան» համառորեն չտեսնելու է տալիս։ Արամ, հիմա ես մտասևեռվա՞ծ եմ։ Ւ դեպ, ակադեմիկոսներ Անդրեյ Սախարովի և Ռաֆայել Ղազարյանի նման հակակոմունիստների՞ն ինչպես ես վերաբերվում։

    • Կարեն says:

      “Հայաստանը զենքով է նվաճել անկախությունը և հաղթել է հենց ռուսական բանակին”
      Իսկ ում տված զենքով են կռվել ազատամարտիկները: Դուք իսկապես հավատում եք, որ առանց ռուսական բազմակողմանի օգնության հնարավոր կլիներ նման ռազմական հաջողություններ ունենալ: Մի թէ ինքնախաբեությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում:

      • Հրանտ Պապիկյան says:

        Կարեն ջան, առաջարկում եմ ֆեյքերի գրածները հաշվի չառնել և նույնիսկ չկարդալ: Ինքն իրեն անկապ աունով կոչող մարդու մենաբանությունը նույնպես անկապ պիտի լինի: Մնավանդ որ երևում է, որ սույն միստր իքսը բոլորովին անեղյակ է իրողությունից և ընդամենը ռետրանսլյացիա է անում ԿՊ-ում նշված ՛՛գուավոր՛՛ կենտրոններից մեկի կողմից իրեն ինստալյացիա արած շաբլոն ֆայլերը, մի փոքր համեմելով դրանք իր սեփական վերլուծություններով, ինչից ի դեպ դրանք ավելի անկապ են դառնում:
        Իր անձը կարող է և ճընանչում չենք, բայց լյավ էլ սկանում ենք, թա որ ղոլիցն ա էս քամին փչըմ… ա էս բալամներին որ ասում չենք իրանց իսկական անունը, հանց գիդում են, թե լա տի յա ))))))))))))

        • Արսեն says:

          Պապիկյան, էլի սկսեցիր անձնագիր պահանջել խոսելու համար? ..)))…

        • Ճանաչիլ չես says:

          Փաստերը հաշվի չառնելը միշտ էլ անխոհեմ է, Պապիկյան ջան։ Իսկ «ճանաչիլ չես» արտահայտությունը 80-90 ականներին հայտնի անեկդոտից է՝ լոռեցու և կնոջ ծննդատան պատուհանի խոսակցությունից։ Դու է՞լ նկատեցիր, որ կոնկրետ հարցերիս չպատասխանեց Արամը։ «ակադեմիկոսներ Անդրեյ Սախարովի և Ռաֆայել Ղազարյանի նման հակակոմունիստների՞ն ինչպես ես վերաբերվում» հարցի ո՞ր մասն է անկապ։

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            1/ Անդրեյ Սախարովը եւ Ռաֆայել Ղազարյանը, իմ կարծիքով, հակակոմունիստներ չէին: Առաջինը ցանկանում էր բարեփոխել խորհրդային երկիրը, երկրորդը պայքարում էր, որ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում: 2/ Ես չեմ գրել, որ ատում եմ հակակոմունիտներին: Ես գրել եմ՝ ինչպես Դովլաթովը հավասարապես ատում էր հակակոմունիստների եւ կոմունիստներին, այնպես էլ ես հավասարապես չեմ ընդունում հեղափոխականներին եւ հակահեղափոխականներին՝ ծայարահեղությունները, ինչպես միշտ, նման են իրար:

      • Ճանաչիլ չես says:

        Մեզ ոչ ոք զենք չէր տալիս։ Առաջին զորախմբերը սեփական զենքերով էին կռվում, հաճախ ռուսական միավորումներից խլված կամ գնած։ Kenwood ռադիոները, որ սարերում աշխատում էին, 450-600 դոլար արժեին։ Տնից-տուն ընկած փող էին հավաքում, որ առնեին, ուղարկեին ճակատ։ Սփյուռքից եկած տղերքից շատերը Բեյրութում, այլ տեղերում կռված էին – նրանց փորձը վճռական էր, հատկապես սկզբում, երբ դեռ Հայկական Բանակ չկար, ռուսական բանակի հայ սպաներն էլ դեռ չէին միացել։ Մի մոռացեք, որ ռուսների գրաված Դաշտային Ղարաբաղը էսօր էլ դեռ ազերիների ձեռքում է։ Էստեղ հավատալու բան չկա – փաստացի ռուս և ուկրաինացի օդաչուներ էին կռվում մեր դեմ։ Կոլցո օպերացիան էլ հո ազերի միլիցիան չէ՞ր իրականացնում։ Իսկ իր ուժերին հավատալը օգտակար է։ Էստեղ Ջորջ Վաշինգտոնի անունը հիշատակվեց։ Նա հազարավոր ազատամարտիկների տարավ էն ժամանակվա ամենահզոր կայսրության զորքերի դեմ ու հաղթեց։

        • Հրանտ Պապիկյան says:

          Չգիտեմ այդ ժամանակ որտեղ ես եղել, անճանաչելի ջան, բայց պատմում ես բաներ, որոնց մասնակիցը անձամբ եմ եղել: Սովետական միության հերոսի կոչումը վերջինը շնորհվել է ավագ լեյտենանտ Օլեգ Բաբակին: Այդ ստորը օգնում էր Շուռուխ գյուղը գնդակոծող ազերիներին և մենք ստիպված ՛՛օգնեցինք՛՛ նրան այդ կոչումը ստանալ՝ իհարկե ՀԵՏՄԱՀՈՒ)): Նրա հայրը՝ գեներալ Բաբակը, իսկական որս ձեռնարկեց մեր ջոկատի դեմ և գյուղացու շորեր հագած հազիվ ենք պրծել մեզ փնտրող ուղղաթիռներից: ՛՛ԿՈԼՑՈ՛՛ օպերացիային մեր նահանջը ապահովելով հերոսի պես զոհվեց մեր գնդացրորդ Քոլոզյան Սաքոն՝ մեր ջոկատի առաջին զոհը, որը վիրավոր վիճակում կրակեց մինչև վերջին փամփուշտը և գնդակահարվեց Կուբաթլիի միլպետի ձեռքով, երբ սովետական դեսանտայինները ձեռնամարտում նրան գերի վերցրին: Գերի ընկան այդ օրը նաև մեր 29 ընկերներ և տեղափոխվեցին Շուշվա բերդ: Նրանց ազատելու համար մեր ջոկատը գնաց մի ՀԱՆԴՈՒԳՆ գործողության որը մտել է պատմության մեջ՝ մարլեզոնյան բալետ օպերացիա անունով: Մեր ջոկատը լիովին հագնված սովետական ՕՄՕՆ-ի համազգեստ, խրոխտ քայլով մտավ ադրբեջանական բնակավայր և կայծակնային արագությամբ առևանգեց հետախուզության ճշգրիտ տվյալներով այդտեղ գտնվող երկու դեպուտատների որդիներին, ոչնչացնելով նրանց ուղեկցողներին և նույնքան արագ հետ քաշվելով դեպի մեր դիրքերը ու չտալով ոչ մի զոհ: Նրանց հայրերը մեզ առաջարկեցին միլիոն դոլլար, բայց ի վերջո ստիպված էին իրենց կապերով ազատել և իրենց երկու ջահելների հետ փոխանակել մեր 29 տղաներին: Նրանցից ոմանք մինչ այսօր ՆԳ բարձրաստիճան սպաներ են…
          Այնպես որ ինչպես տեսնում ես մի քիչ տեղյակ ենք պատմածդ բաներից: Հիմա լսի ճիշտը՝ Սովետական բանակը և ՆԳ հատուկ ջոկատները արևմտյան գործակալ Գորբաչևի հրամանով իբր թե զինված ապօրինի խմբեր էին որսում և ապահովում խաղաղ սովետական քաղաքացիների անվտանգությունը: Այդ զորքերի կազմը ինտերնացիոնալ էր: Նույնիսկ ավելի շատը միջին ասիայից էին: Մենք ԵՐԲԵՔ չենք կռվել ռուս ժողովրդի կամ ռուսական բանակի դեմ: Մենք երբեմն առճակատվել ենք սովետական զորքերի հետ, որոնք վերջում բացեիբաց բազար էին անում՝ ով փող կտա, նրա կողմից կկռվենք: Եղել են դեպքեր, երբ երկու կողմից իրար դեմ կռվել են նույն գնդին պատկանող զրահամեքենաներ: Բայց ինչ վերաբերվում է ՌԴ-ի հռչակումից հետո, միայն օգնություն ենք ստացել ռուսական բանակից: Ճիշտն ասած չգիտեմ՝ եթե Գրաչովը չլիներ, մեր հաջողություններր այս չափի կլինեին թե ոչ…
          Ի վերջո խնդրում եմ այդպիսի հաստատ տոնի մեջ չպնդել բաներ, որոնք (այնուամենայնիվ վերադառնալով հոդվածի բուն թեմային) կարծում եմ լսել եք մի որևէ ՛՛գունավոր՛՛ կենտրոնից, չեմ բացառում նաև որ հավատացել եք՝ չկասկածելով նույնիսկ գունավորության մասին

          • Ճանաչիլ չես says:

            Պապիկյան ջան, նախ՝ շնորհակալություն ծառայության համար։ Էս շնորհակալությունը դու ու բոլոր կռվածները ամեն օր պիտի լսեք ու զգաք։
            Հասկացա մեր իրար չհասկանալու պատճառը՝ ես սովետի ու ռուսական կայսրության, ինչպես նաև բանակի, միջև տարբերություն չեմ դնում։
            Քո բառերով, ինձանից լավ օրինակներով, հաստատում ես իմ միտքը, որ պատերազմի սկզբին մենք հաղթեցինք սովետական բանակին (իմա՝ ռուսական) և նվաճեցինք անկախության իրավունք և նույն ռուսների հարգանքը։ Քանի տարի դիմանալ էր պետք մինչև Գրաչովը Աֆղանստանից գար։ էդ մի երկու տարին վճռական էին և հաստատում են իմ հիմնական միտքը՝ մենք ռուսի շնորհիվ չենք հասել հաղթանակների, իսկ որոշ դեպքերում՝ հակառակ նրանց ռազմական ագրեսիայի (էլ չհարցնեմ թշնամուն զենք վաճառողը ինչ ա)։ Ո՞ր գունավոր կենտրոնի դարդն ա կտրվել հայերին ներշնչել, որ մենակ իր վրա ա պետք հույս դնել։

  5. Hakob says:

    սա բացարձակ խեղաթյուրում է իրական գրվածի:
    Հոդվածի հեղինակը ճշմարտացիորեն – այնտեղ հիշատակվածներին, նաև “ԱռավոԴ”-ին անվանու է, 5-երորդ էշելոն:
    5-երորդ էշելոնը ոչ թե հեղափոխություին է անում, այլ քանդում է իր երկիրը և ներսից նախապատրաստում է արտաքին ագրեսիան, որը կարող է ունենալ տարբեր “գունավոր” երանգներ:

  6. Ճանաչիլ չես says:

    Կարևորը մոռացա։ Ի՞նչն է դրդում թերթի խմբագրին պատասխանել «ճ» կարգի թերթի հոդվածին։ Օգոստոսի 1ին BBCն լավ հոդված էր հրապարակել Հայաստանի մասին։ Արարատի նկարով և գրված էր «Mount Ararat is an Armenian national symbol. It lies tantalizingly close but cruelly distant, just beyond the country’s borders»։
    Հիշում ե՞ք «կմքահայրը» ֆիլմում դոն Կոռլեոնեն ասում է ով որ հանդիպման առաջարկով գա՝ նա է դավաճանը, Արամ, ո՞վ քեզ «գլխի քցեց» գրել էս հոդվածը։ Թ՞ե ամեն օր «երբեմնի հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը» ես կարդում։

  7. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ընթարցողներ, ես կարող եմ քննարկել միայն այն մտքերը, որոնք ես արտահայտել եմ, ոչ թե այն մտքերը, որոնք դուք ինձ վերագրում եք:

    • Hayk says:

      Г.Абрамян! Я согласен с КП. Почему? Потому что 90% статьей в “Аравот”-е — это мысли и высказывания т.н. “революционной массы”, которая на самом деле в Армении составляет менее 1%-а! Вы почти никогда не пишете о хорошем,(зато полно явной антироссийской пропаганды)! Вы умалчиваете другие актуальные темы,если даже о них пишут все мировые сми, когда это касается других стран.Конечно,Вы редактор газеты, и Вам решать. Это Ваше право. Но тогда не стоит удивляться. Но,если честно, лично мне не понятна Ваша позиция!

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հետաքրքիր է՝ Դուք «Առավոտը» հեղափոխական եք համարում, բայց ընթերցողներից շատերը, այդ թվում նաեւ՝ այս քննարկման մասնակիցները կարծում եմ, որ մենք չափից դուրս մեղմ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ: Նորմալ է: Կարեւոն այն է, որ մեր թերթը ոչ մեկին անտարբեր չի թողնում:

  8. Hakob says:

    իսկ ամենակարևորը, ով՞ է ֆինասավորում “ԱռավոԴ”-ին:
    ամբողջ հարցը դրանում է:

  9. Զավեն says:

    Պարոն Աբրահամյան,Դուք ում առջև եք արդարանում?Հայաստանի ԿԳԲ ի թե այդ լրատվամիջոցի?

  10. Զավեն says:

    Պարոն Աբրահամյամ,զինվաժ հեղափոխությանը ես ել եմ դեմ,բայց Դուք ինչպես եք պատկերացնում իշխանախոխություն Հայաստանում առանց հեղափոխության:Ասենք մյուս ընտրություններին Սերժ սարգսյանը չի մասնակցում,որտև հավես չունի:Քաղաքացիները գնում ընտրում են Մարտիրոսին:,Ընտրություններից հետո, ընտրական հանձնաժողովը,խասյաթի համաձայն, ասում է,որ ընտրվել է Սերժ Սարգսյանը ու Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից դառնում է նախագահ:Կարևոր չի ով,կարևորը ինչ եք առաջարկում արդար ընտրություններ անցկացնելու համար:

  11. Զավեն says:

    Ես հասկանում եմ,որ հեղափոխությունը դա արդար ընտրություններ ապահովելու երաշխիք չէ,սակայն, միանշանակ, հնարավորություն է,որից պետք է օգտվել,Վրաստանի վարդերի հեղափոխությունը կարելի է օրինակ բերեկ:

    • Արսեն says:

      Մի փոքր ընկերական խորհուրդ ..)))..
      Եթե տալիս ես ՀԱՐՑ, դրանից հետո տեքստ չպետք է լինի, որպեսզի ՔՈ ՏՎԱԾ ՀԱՐՑԸ կախվի խոսակցիդ գլխին, որից հետո՝ նա հարցին կպատասխանի (եթե կկարողանա՝ ավելի վատ քո համար), կամ չի պատասխանի՝ տարբերությունը մեծ չէ ..))).. Հարցը չի տրվում խոսակցին, հարցը տրվում է, որ մնացածը այդ մասին ՄՏԱԾԵՆ։
      Եթե ՀԱՐՑԻՑ հետո դու շարունակում ես խոսել, դիմացինդ կօգտվի քո շարունակություն-խոսքի անճշտություններից և ՀԱՐՑԴ կլղոզվի։
      Հիմա դու քո ՀԱՐՑԻ պատասխանը չես ստսնա, քանի որ շարունակեցիր խոսել..)))..

  12. Զավեն says:

    Արսեն,,շնորհակալություն խորհրդի համար,,սակայն ես հարցից հետո խոսել եմ միայն նրա համար,,որ չստանամ այն պատասխանը ,թե հեղափոխությունը դա դեռ արդար ընտրությունների երաշխիք չէ:

    • Hakob says:

      ի՞նչ ընտրություն մասին էս խոսում, Նախագահի՞
      էտ ընտրությունն էլ, Նախագահի ինստիտուտն էլ ախմախություններ են, որ մեզ ստիպել են ընդունել:
      մենք ՀԱՅ Թագավորի կարիք ունենք ու ՀԱՅ Իշխանների:
      Մնացածը – ախմախությւն ա

  13. Արսեն says:

    Հասմիկ Բաբաջանյանի հետ երկար ժամանակ եղել ենք նույն «շրջաններում», անընդհատ՝ (վերջին շրջանում) թերթերում հոդվածներին հանդիպելիս մտածում էի, տեսնես մեր Հասմիկն է, թե չէ… մինչև այսօր՝ երբ կարդացի կեսագրությունը և համոզվեցի՝ ինքն է։
    Չնայած իր որոշ մտքերի հետ այնքան էլ համաձայն չէի, բայց, որպես մարդ՝ շփվող, բարի և մարդասեր աղջիկ էր։
    Խորապես ցավակցում եմ։

  14. Կարապետ says:

    «Խոսքի ազատություն» կոչվող հիմարության հետևանքները վառ արտահայտված են մեկնաբանություններում։ Վերջին մի քանի հոդվածի տակ գրված ռուսական և ամերիկյան քարոզները կարդում ես ու զարմանում, թե ինչպես են մարդիկ պաշտպանում այս կամ այն երկրին, միաժամանակ թքած ունենալով Հայաստանի վրա։
    Մեկն ասում է պարկենք ռուսի տակ որ փրկվենք, մյուսն ասում է չէ, ամերիկացու տակ պարկենք։ Չեն ուզում հավատալ, որ առանց ինչ-որ մեկի տակ պարկել էլ հզոր պետություն ունենալ հնարավոր է։

    • Արսեն says:

      Բայց էդ հիմարությունը սաելու համար դու նույնպես օգտվեցիր «Խոսքի ազատություն» կոչվող հիմարությունից։
      Հիմա պատկերացրու, որ «Ռուսական» կամ «Ամերիկյան» հիմարություն ասողների որևէ մի խումբ՝ որոշեց և կարողացավ այնպես անել, որ այլ խմբերը այլևս չկարողանան իրենց հիմարությունները արտահայտել…
      Կմնա հիմարների միայն մի խումբ, կլինի նմանատիպ հիմարություն և այդ դեպում՝ դու քո հիմար մտքերը մեզ հասցնել չես կարողանա (էդ հաստատ, որովհետև հիմարների ամենաթույլ խմբում ես)։
      Ավելի լավ չի՝ բոլոր հիմարները (այդ թվում նաև դու) արտահայտվելու հնարավորություն ունենան?
      Ամիսը 1 խելոք բան, ոնց ուզում է լինի՝ կասեն… էդ էլ հերիք է…
      Մարդկությունը զարգացել է միլիոնավոր հիմարների երբեմն-երբեմն ասած խելոք մտքերը հավաքելով …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031