Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են սահմանագոտու բնակիչները գազի համար թանկ վճարում

Օգոստոս 27,2014 22:42

Ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի սահմանագոտու բնակավայրերի գնդակոծությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ խմբակցությունները ներկայացնող պատգամավորները այցելելով Տավուշի սահմանագոտի՝ բնակիչներին հավաստիացրին, որ իրենք մտածում են նրանց կենսակերպը բարելավելու մասին:

Սակայն տավուշցի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160-175 դրամով: Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:

Ավելին՝ Սեւանում ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում մեքենաներն ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզում նույն քանակի գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում: Դա պայմանավորված է Սեւանի սառը կլիմայով, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031