Չինաստանի Նանկին քաղաքում ավարտվեցին 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերը:
Այսօր ազատ ոճային ըմբիշներ, 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը եւ 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը մեկական բրոնզե մեդալ նվաճեցին: Մեր երկու մարզիկներն էլ մրցագորգում ընդամենը մեկական պարտություն կրեցին, ինչի հետեւանքով զրկվեցին ոսկու համար պայքարելու հեռանկարից:
Հայաստանի հավաքականները Նանկինում ընդհանուր առմամբ նվաճեցին երկու ոսկե, երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ