Անցած ուրբաթ օրը` օգոստոսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի «Մայիսյան կամուրջ» ռեստորանահյուրանոցային համալիրում կայացել է սահմանամերձ Տավուշի մարզի ազատամարտիկների հավաք: Դրան մասնակցել են Տավուշի սահմանամերձ գյուղերից ազատամարտի վետերաններ, նախկին գյուղապետեր եւ այլն: Հավաքի ժամանակ նրանց հանձնվել են «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամատոմսեր, որոնցում առկա է այդ միության նախագահ Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո» ) ստորագրությունը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ազատամարտիկների հիշյալ միության Տավուշի մարզային կառույցի ղեկավարն է Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, որը նախկինում ղեկավարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Տավուշի մարզային կառույցը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսնես այդ տղաները ինչ էին մտածում,երբ ծաղիկ Ռուբո էին լսում…..