Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացմանը հեռանկարները

Օգոստոս 27,2014 18:55

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության  ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախ ներկայացվեց նախորդ խոհրդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը  միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի և հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով ապահովմանը։ Նպատակահարմար գտնվեց  մարզերից ստացված տեղեկատվությունները լրամշակման և նույնականացման համար ևս մեկ շաբաթ տրամադրել։

Հանձնարարվեց վերլուծելով մարզային բուժհիմնարկների թիվը, յուրաքանչյուրի շենքային պայմանները, կադրային հագեցվածությունն ու անհրաժեշտ թվով նեղ մասնագետներով ապահովվածությունը` ստեղծել յուրաքանչյուր մարզի  զարգացման հեռանկարները` ելնելով բնակչության թվաքանակից և հիվանդացության ցուցանիշներից։ «Կճշգրտենք, թե որ մարզում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու` սկսած դեղատնային կրպակներից մինչև խոշոր բուժհիմնարկները,  բժշկական ծառայությունների ապահովումն ու որակը։ Ամփոփ այդ անձնագիրը  մարզերի ղեկավարների հետ կքննարկվի  մարզային այցերի ընթացքում, համատեղ պատասխանատվություն կկրենք ու կհետևենք դրանց իրականացման ընթացքին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով, որ այդ աշխատանքներին մասնակից դառնան նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և Ծրագրերի իրականացման գրասենյակը։

Նշվեց, որ Երևանի բուժհաստատությունների  գույքագրումը շատ ավելի ծավալուն կլինի և առանձին քննարկումներ կկազմակերպվեն։

Այնուհետև քննարկվեց մարզերում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը պահանջեց մեծ պատասխանատվությամբ կատարել բնակչությանն առողջ պահելու կարևոր այդ գործառույթը` նպատակ հետապնդելով հնարավորինս բարձրացնել ընդգրկվածությունը։

Քննարկվեցին նաև առողջության առաջնային պահպանման օղակի կառավարմանն առնչվող և այլ հարցեր։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031