Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Ագրոմշակույթ» գիտահանրամատչելի պարբերականի առաջին համարը

Օգոստոս 27,2014 18:23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ագրոմշակույթ» պարբերականի շնորհանդեսը:

Այս գյուղատնտեսական պարբերականը, որն առաջինն է հանրապետությունում անկախացումից հետո, ստեղծվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:

3

Հանդեսը նախատեսված է գյուղատնտեսների, վերամշակողների, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս բնագավառին առնչվող խնդիրներով:

Պարբերականի հոդվածները նվիրված են ոլորտում առկա նորարարական մոտեցումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին, վերջին իրադարձություններին ու զարգացման հեռանկարներին: Հանդեսը կպատմի Հայաստանի և արտերկրյա առաջադեմ ֆերմերների մասին, ովքեր նոր տեսլական են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում և իրենց գործունեությամբ կարող են օրինակ ծառայել այլ ֆերմերների համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում նշել է, որ ամսագիրը կհետաքրքրի բոլոր ֆերմերներին և պահանջված կլինի բոլորի կողմից: Բացի այդ, այն կդառնա նաև ոլորտով զբաղվող անձանց համար թարմ լրատվության աղբյուր: «Այս պարբերականին ցանկանում եմ բարի երթ և մեծ գործունեություն: Մեր աջակցությունը մշտապես լինելու է այդ կառույցին», – ասել է նախարարը:

Իր հերթին դեսպան Ջոն Հեֆերնը ընդգծել է գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի տնտեսության համար։ «Այդ պատճառով մեր ուշադրության կենտրոնում ևս գտնվում են հենց այդ ուղղությունները: Մենք ողջունում ենք նման պարբերականի լույս ընծայումը», – նշել է նա:

Խմբագիր Եվա Շահվերդյանը, խոսելով ամսագրի նպատակների մասին, շեշտել է, որ նոր հանդեսի հաջորդ համարներում խմբագրությունը կընդլայնի հոդվածների շրջանակը և հույս է հայտնել, որ պարբերականում հրապարակվող նյութերը հայ գյուղատնտեսների համար նոր մտքերի ու ծրագրերի աղբյուր կդառնան:

Ամսագրի հիմնադիր և հրատարակիչը  CARD հիմնադրամն է, աջակիցը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Հանդեսը լույս է տեսնելու եռամսյակը մեկ և ունենալու է էլեկտրոնային տարբերակ: Այն տարածվելու է անվճար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031