Ուկրաինայի արևելքի անջատականները ներկայիս իրավիճակում նպատակահարմար չեն համարում բանակցել հրադադարի շուրջ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են անջատականների շտաբից:
«Մենք հիմա հարձակում ենք սկսել, հիմա մենք հետաքրքրված չենք հրադադարով», – ասել է լրատվականի զրուցակիցը:
Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն հայտնել էր, որ օգոստոսի 24-ին իրենց ուժերը բոլոր կողմերով անցել են հակահարձակման:
Շտաբի ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Զախարչենկոն արդեն հայտնել է խաղաղություն հաստատելու պայմանները, դրանք են՝ Դոնեցկի և Լուգանսկի սահմաններից ուկրաինական զորքերը հետ քաշելը և ամբողջական հրադադար հաստատելը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ