Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե Հայաստանում մենամարտ անցկացնել, կամ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ չի՞ մտածում, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն ասաց, որ ինքը մտածում է Հայաստանում մենամարտ կազմակերպելու մասին ու գերմանացիներն էլ համաձայն են այն ցուցադրել, բայց դա մեծ գումարների հետ է կապված ու եթե հովանավոր լինի, ամեն ինչ էլ կարելի է անել:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուն, ինքը պայմանագրով կապված է ու դրա իրավունքը չունի: «Բայց եթե Հայաստանում մի մենամարտ կազմակերպվի, այդ անգամ ինձ կթույլատրեն հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո», – ավելի ուշ միտքը հստակեցրեց WBA աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սյուզի Կենտիկյանի հետ բացառիկ հարցազրույցը` «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև