Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ դիրքորոշումն այս հարցում Սերժ Սարգսյանի շահերի հետ համընկնում է». քաղաքագետ

Օգոստոս 27,2014 17:25

Մինչեւ նախագահական ընտրությունները սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցում ՀՅԴ-ի շահագրգռվածությունը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ, համապատասխանում է Սերժ Սարգսյանի շահերին:

«Կարող են մեղադրել Դաշնակցությանը, որ դա անում է` Սերժ Սարգսյանի համար իշխանության վերարտադրությունը հեշտացնելու համար: Սերժ Սարգսյանի` նախագահության երկրորդ ժամկետից հետո նա չի կարողանա նախագահ դառնալ եւ չի էլ ցանկանա, որ Հայաստանում լինի ուժեղ նախագահ, դրա համար էլ ուզում են վերացնել այդ պաշտոնը: Դաշնակցության դիրքորոշումն այդ հարցում Սերժ Սարգսյանի շահերի հետ համընկնում է»,- ասաց քաղաքագետը:

Պարոն Բոզոյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունները ինչ-որ մի փուլում անհրաժեշտ են . «Դա պետք է թողնել ապագայում, մինչեւ Հայաստանում չձեւավորվի նոր իշխանություն, այդ ժամանակ հասարակությունն ու քաղաքական դաշտը պետք է քննարկեն` ինչպես անցկացնել այդ փոփոխությունները»:

Նա հակված է խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը ու վստահ է, որ այդ համակարգի ներդրմամբ Հայաստանում կուսակցությունների դերն էլ կբարձրանա. «Բայց դրանից առաջ մի շարք խնդիրներ պետք է լուծվեն, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումը դրական ազդեցություն ունենա Հայաստանում: Խորհրդարանական համակարգի հաստատմամբ կուսակցությունների դերն էապես մեծանալու է: Հիմա կուսակցությունների նկատմամբ վստահություն չկա, որովհետեւ Հայաստանում ընտրական համակարգ չկա, ընտրությունները կեղծվում են : Որ նրանց դերը մեծանա, պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ընտրական համակարգը վերականգնվի: Ընտրական համակարգի վերականգնման համար էլ պետք է ընտրական օրենսգիրքը փոխել»:

Պարոն Բոզոյանը հակադարձեց նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանին, թե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ չկա, իսկ քաղաքական մյուս ուժերն արդեն դեմ են:

Ըստ Երվանդ Բոզոյանի. « Այդ նույն հարցադրումը կարող ենք Արմեն Ռուստամյանին անել, որովհետեւ հայեցակարգը դեռ չկա, իրենք հիմա ի՞նչ են քննարկում: Այսինքն, այդքան էլ ճիշտ չէ քննարկել մի բան, որում ավելի շատ շահագրգռված են ուրիշները, քան իրենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Աստված հային փրկի դաշնակից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031