Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը

Օգոստոս 27,2014 17:18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրիահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը: Նախարարի համապատասխան հրամանը այժմ մշակվում է: Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:
Ինչ վերաբերում է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին:

Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման և հաշվառման ընթացքին: Օգոստոսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71 Ռուսաստանից, 67 Սիրիայից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրությամբ կազմել է 117:

Նիստի ընթացքում սփյուռքահայ ուսանողների ընդունող հանձնաժողովը որոշմամբ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական և կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:
Որոշվել է սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել ս.թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում և արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031