Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ռուզանը չպիտի գլուխը կորցնի»

Օգոստոս 27,2014 17:15

«Ռուզան Գորգիսյանը պիտի իմ ասածները կարդար: Համաձայնեցնելով ընտանիքի անդամների հետ. այդպիսի կոչ է արված կառավարությանը, այն, ինչ իրենք էինք մտածում ու պահանջում, ես վաղուց պահանջել եմ»,-Aravot.am-ի հարցին` մինչ կառավարությանը` Ծիծեռնակաբերդից ազգային հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու առաջարկությամբ դիմելը, ճիշտ չէ՞ր լինի հարցը քննարկել Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամների հետ, այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Մովսես Գորգիսյանի այրին վրդովվել էր,  թե ինչո՞ւ Հայրիկյանը հաշվի չի առել իրենց ընտանիքի կարծիքը: Այնուհետև Պարույր Հայրիկյանը նշեց. «Կարևոր է, որ ոչ Ռուզանը, ոչ էլ որևէ մեկը գլուխը չպիտի կորցնեն: Եթե կողմ ես, որ Եղեռնի հուշարձանը լինի Եղեռնի հուշարձան, եթե կողմ ես, որ ամուսնուդ շիրիմը տեղափոխվի, էլ Հայրիկյանի ո՞ր ասածին ես դեմ, որ քեզ հետ հատուկ չի՞ խոսել: Ինչո՞ւ պիտի իր հետ խոսեմ, ես խոսում եմ եղեռնի հուշարձանի մասին: Եվ կառավարությանն ասել եմ, որ խորհրդակցի հարազատների հետ. նա, ով գործ պիտի անի, նա էլ թող խոսի հարազատների հետ: Էդ էր մնացել պակաս`ես եղեռնի հուշարձանի հետ կապված հարցը, մեր ազգի ռազմավարական խնդիրները պիտի համաձայնեցնեի նույնիսկ իմ ամենահարազատ մարդու հետ: ԱԻՄ-ում այդ հարցը քննարկել ենք, ուղերձը ուղղել, Ռուզանը`որպես նախկին ԱԻՄ-կան, թող ասեր, որ երբ այդ որոշումը ընդունել եք, ինչ-ինչ բաներ նկատի ունենաք: Բայց նամակում գրված է, որ համաձայնեցնելով ընտանիքի անդամների հետ այդ տեղափոխությունը կատարել արարողակարգով»:

Ռուզան Գորգիսյանը նաև կարծիք էր հայտնել, թե Հայրիկյանը նման հայտարարություններ է անում Ռուսաստանին հաճոյանալու համար: ԱԻՄ առաջնորդն արձագանքեց. «Լավ էլի: Որևէ բանական մարդ չի կարող կողմ չլինել այդ առաջարկին: Կառավարությունը դրական է արձագանքել այդ նախաձեռնությանը: Իսկ թե երբ կյանքի կկոչի, դա կերևա: Բայց վատ գործերն իրենք շատ արագ են անում` Մաքսայինի համար իրենց պատռեցին, բայց հիմնը բարեփոխելու, դասական ուղղագրության հարցում հապաղում են, Եվրոպական միության հարցում երեքուկես տարի ձգձգեցին, հետո ձախողեցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031