Մի քանի օրով Հայաստան ժամանած գերթեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ Սյուզի Կենտիկյանը այսօր հանդիպեց լրագրողների հետ:
Նա ասաց, որ թեեւ ընդամենը երրորդ օրն է, ինչ Հայաստանում է, արդեն հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ: «Նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին, ինչի համար շնորհակալ եմ: Գագիկ Ծառուկյանն ինձ ՀԱՕԿ-ի «Վլադիմիր Ենգիբարյան» մեդալ շնորհեց, նվիրեց հայկական ոսկեդրամներ եւ 100 տարվա կոնյակ, որը կբացեմ, երբ ամուսնանամ: Թե տիկին Հրանուշ Հակոբյանը, թե պարոն Գագիկ Ծառուկյանն ասացին, որ հնարավորության դեպքում ցանկանում են ներկա լինել իմ մենամարտերին», – ասաց Սյուզին:
Խոսելով առաջիկա մենամարտի մասին` Սյուզին ասաց, որ առայժմ օրն ու մրցակցի անունը հայտնի չեն, բայց վերադառնալուց հետո սկսելու է մարզումային նախապատրաստությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև