Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի հեղափոխության մասնակիցները կդիմեն Եվրոպական դատարան (Տեսանյութ)

Օգոստոս 27,2014 16:48

Փաստաբան Արա Զաքարյանը Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի գործով դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր այս մասին նա ասաց իր երկու պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունների մերժումից հետո:

Նրա խոսքով. «Մեզ համար մերժումը կանխատեսելի էր, որովհետեւ մեր դատարանները, հատկապես կալանքի դեպքերում ունակ չեն կայացնելու արդար որոշումներ: Կալանքի հետ կապված հարցերում դատարանները կուրորեն կատարում են այն, ինչ մեղադրող կողմն է ասում: Պարզապես մեզ համար այս միջնորդությունն այն անհրաժեշտ քայլն էր, որ կատարվեց հետագա քայլերի համար, մենք պատրաստվում ենք դիմել եվրոպական դատարան »:

Նրա խոսքով, դատաքննության ընթացքում էլ ակնհայտ դարձավ, որ խուլիգանության արարք չկա այս գործում, ոստիկանների գործողությունները չեն եղել օրինական. «Մեղադրյալներիս գործողություններում ակնհայտորեն բացակայում է խուլիգանության հանցակազմը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031