«Թուրքիան գնում է դեպի ժողովրդավարացում, իսկ մենք` հայերս, խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին և ըստ էության չակերտավոր ընդդիմության հետ երկիրը տանում դեպի ժողովրդավարացման նվազեցում»,-Aravot.am-ի հետ զրույցում, զուգահեռներ տանելով Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների և ՀՀ-ում տիրող իրավիճակին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումներով ըստ էության ցանկանում են`ժողովրդի իրավունքը` հինգ տարին մեկ-երկու անգամ ունենալ ընտրության իրավունք` դարձնելով մեկ, սահմանափակել:
Մեր հարցին` հայ-թուրքական հարաբերություններում բացասական զարգացումնե՞ր են սպասվում`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլն ընկալվում էր որպես ավելի հանդուրժող գործիչ, քան Էրդողանը, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Խոսակցություն կա` ասում են պարապ վախտի խաղալիք: Այդպիսի կարծիք հայտնողները դրանով են զբաղված: Այդ մարդիկ վերջին շրջանում քաղաքական իշխանության կրողներն էին, ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ նույն քաղաքական իշխանության կրողները ինչ որ բան պիտի վատացնեին կամ լավացնեին: Հայ-թուրքական հարաբերությունները կարող են փոխվել, երբ երկու կողմերից մեկը ինչ-որ քայլ է ձեռնարկում: Իսկ սրանք նստած կամ գուշակությամբ են զբաղված, կամ պարապ վախտի խաղալիքներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև