Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոտայքից մինչեւ Սյունիք` հողեր կօտարվեն

Օգոստոս 27,2014 16:33

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տարածքներ օտարելու հետ մեծ սեր ունի. եթե Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ պարոն Զախարյանը որպես բացառիկ հանրային գերակա շահ տարածքներ էր օտարում մայրաքաղաքի կենտրոնում, ապա որպես նախարար մտադիր է տարածքներ օտարել ամբողջ հանրապետությունով մեկ:

Շուրջ 43 համայնքում` սկսած Կոտայքի մարզից մինչեւ Սյունիքի մարզ, որպես բացառիկ հանրային գերակա շահ, հողատարածքներ կօտարվեն Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար: Վաղը Երվանդ Զախարյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծը:

Օտարման ենթակա տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, եւ ինչպես նշված է որոշման նախագծում, սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի մարտի 1-ն է, իսկ սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031