Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության վարչության պետը՝ մանկավարժների աշխատավարձերի մասին. «Դպրոցներին հրահանգ է տրվում պարտքով դուրս չգալ»

Օգոստոս 27,2014 16:21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրերս կայացած ասուլիսում  անդրադառնալով մանկավարժների ցածր աշխատավարձերի մասին, ասել էր, թե աշխատավարձի կտրուկ բարձրացում որեւէ մեկը չէր խոստացել: Նախարարը փաստել էր, թե հուլիսի 1-ից մանկավարժների աշխատավարձերը բարձրացել են 9%-ով, սակայն դա մի մասի համար զգալի է, մյուս համար՝ ոչ, քանի որ Հայաստանն ունի 25.000 ուսուցչի կարիք, մինչդեռ աշխատում է 40.000 ուսուցիչ, ընդ որում, ոմանք աշխատում են 0,25, ոմանք էլ՝ 0,5 դրույքով:

Aravot.am-ի հետ զրույցում մի քանի դպրոցի տնօրեններ նշեցին, որ, այնուամենայնիվ, աշխատավարձի բարձրացում չեն նկատել, քանի որ ուսուցիչների արձակուրդայինները հաշվարկվել են հին գործակցով, չնայած բարձրանալու դեպքում մեկ դրույք ունեցողն էլ կնկատեր, 0,25-ն էլ:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներում 0,25 դրույքով աշխատող մանկավարժներ: Վարչության պետը պատասխանեց, որ 0,25-ով աշխատողներ միանշանակ չունեն, իսկ մնացած տվյալները պարզ կլինեն հոկտեմբերի սկզբներին:

Տիկին Հովհաննիսյանը հավելեց. «Ամեն դեպքում դպրոցների ղեկավարներին հրահանգ է տրվում պարտքով դուրս չգալ եւ տեղավորվել բյուջեի մեջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Այն,որ կրթական ոլորտում աշխատավարձերը ցածր են,ակնհայտ երևում է ԿԳՆ-ի հանրակրթության վարչության պետի հագուկապից ու արտաքինից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031