ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է WBA վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին, որը չորս տարվա ընդմիջումից հետո Գերմանիայից կարճ ժամանակով կրկին եկել է հայրենիք` ինչպես ինքն է ասում. «Հայաստանից ու հարազատներից կարոտն առնելու»:
Նախարարը ողջունեց Սյուզիին, նշեց, որ նրան սիրում են Հայաստանում, անհամբերությամբ սպասում հերթական մարտերին:
Գաբրիել Ղազարյանի խոսքերով, իր հաջողություններով ու նվաճումներով Սյուզի Կենտիկյանը, թեեւ ապրում հեռու` Գերմանիայում, մեծապես նպաստում է Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը հատկապես աղջիկների շրջանում:
Վերջում Գաբրիել Ղազարյանը ճանաչված բռնցքամարտիկին նախարարության շնորհակալագիր հանձնեց եւ ծաղիկներ մատուցեց:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ