Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության ինքնահռչակ պետի գործով երգիչ վկան ոչինչ չէր հիշում

Օգոստոս 27,2014 16:04

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած երգիչ Էդգար Հովհաննիսյանին, երբ իր հարցաքննության ժամանակ շեշտում էր, թե ոչինչ չի հիշում, դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված էր հարցնել, թե արդյոք երգիչը իր երգերը հիշո՞ւմ է:

Վկան դատարան էր հրավիրվել Արթուր Սարգսյանի քրեական գործով: Էդգար Հովհաննիսյանը եղել է Արթուր Սարգսյանի ընկերը: Վկան հիշեց, որ նա ՀՀ կառավարությունում «չգիտեմ ինչի պետ» է աշխատել:

Երգիչը աշխատել է Արթուր Սարգսյանի հետ, քանի որ վերջինս Ալեք Մանուկյան փողոցում ունեցել է ռեստորան, որը հիմա քանդվել է եւ ըստ վկայի՝ տեղը կամուրջ է դարձել:
Երգիչ-վկան իր ծննդյան օրը՝ 2008թ. սեպտեմբերի 4-ին ամբաստանյալին ծանոթացրել է Արմեն Միրզախանյանի, վերջինս էլ՝ իր ընկերոջ՝ Հակոբ Գրիգորյանի հետ: Ընթացքում իմացել է, որ Արթուր Սարգսյանը զբաղվում է երկաթի ներմուծման բիզնեսով, նրա հետ մեկ անգամ գնացել է Իրան, իսկ երկրորդ անգամ երբ պիտի գնային, Արթուր Սարգսյանը անհետացել է «Զվարթնոց» օդանավակայանից: Չնայած դատարանում վկան վերջին դրվագի հետ կապված հայտնեց, թե այդ օրը ձյուն էր եկել, հետաձգվել էր թռիչքը եւ որ Արթուրն էլ իրեն տուն է բերել, իսկ երբ դրանից հետո հեռախոսով զանգել է՝ Արթուր Սարգսյանը եղել է անհասանելի:

D-Sargsyan_dat_5 D-Sargsyan_dat_3 D-Sargsyan_dat_2

Վկան մի անգամ Արթուրի հետ գնացել է նրա գործարանը, որը գտնվում էր Բանգլադեշում:
Երբ ամբաստանյալի պաշտպանը հարցրեց, թե ինչո՞ւ Իրանի Իսլամական Հանրապետություն գնալու մասին ոչ մի խոսք չի ասել նախաքննության ժամանակ. «Լա՞վ ես հիշում, կարող ա՞ գնացել-քեֆ եք արել», այդ ժամանակ վկան ասաց, որ քեֆ անել չի թույլատրվում, իսկ Թեհրանում էլ խմիչք չկա:

Դատավորի հարցին էլ, թե թռիչքի տոմսերը անձամբ տեսե՞լ է, վկան չհիշեց, տալով թեական պատասխան՝ «երեւի»:

Հերթական հարցին, թե ի՞նչ գիտեր Արթուրի բիզնեսի մասին, վկան հարցով պատասխանեց. «Ինքը խաբա՞ր է, թե ես գիշերը քանի երգ եմ երգում»:

Դատական նիստերի դահլիճում տուժող Արթուր Մանուչարյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ կարող էր վեճ ծագեր, եթե դատավորը չզգուշացներ տուժողին, մինչդեռ ինտելիգենտ արտաքինով (վկայի բնորոշումն է) ամբաստանյալը սպառնալից ժեստեր արեց տուժողի ուղղությամբ: Պարզվեց, որ տուժող Հակոբ Գրիգորյանը 85.000 դոլար է տվել Արթուր Սարգսյանին, իսկ մասնագիտությամբ դերասան Արմեն Միրզախանյանը՝ 19.000 դոլար:
Քանի որ նախաքննության եւ դատաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջեւ կային էական հակասություններ, ուստի հրապարակվեց 2013թ. մարտի 20-ի հարցաքննության արձանագրությունը:

D-Sargsyan_dat_6

Վկան հետագայում չկարողացավ ասել՝ ի վերջո ո՞րն է պնդում. այսօրվա՞ տված ցուցմունքը, թե՞ քննիչի մոտ տվածը:

Դատարանը ավարտեց վկայի հարցաքննությունը եւ անցավ ապացույցների հետազոտմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031