Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը` Կոմանդոսի առաջարկի մասին. «Ինչքա՞ն պիտի կռիվ-կռիվ խաղանք»

Օգոստոս 27,2014 15:46

«Կոմանդոսին սիրում ու գնահատում եմ, բայց ինքը պետական ռազմավարական մոտեցում չի դրսևորում. ինչքա՞ն պիտի կռիվ- կռիվ խաղանք»,-Aravot.am-ի հարցին` համամի՞տ է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի այն կարծիքին, թե պետք է չսպասենք, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակում գործի, այլ մենք ինքներս պետք է նախազգուշական հարձակումներ գործենք, այսպիսի կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Կոմանդոսը երեկ հայտարարել էր.  «Մենք նյարդեր ունենք, այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է եկել, որ մենք նախազգուշական հարվածներ հասցնենք Ադրբեջանին»: Կոմանդոսը քննադատել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը, թե չպետք է նստենք, սպասենք, որ հակառակորդը մեզ վրա հարձակվի, հետո պատասխան տանք:

Պարույր Հայրիկյանի համար ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ռազմավարությունը հեռանկարային չէ: ԱԻՄ առաջնորդը շարունակեց . «Պետական գործիչը պիտի առաջին հերթին մտածի արժանապատիվ խաղաղության հաստատման մասին: Կոմանդոսին պետական գործիչ չեմ համարում, ինքը ռազմական գործիչ է: Հայաստանը պետք է ամրագրված կայուն և արժանապատիվ խաղաղության ձգտի, ոչ թե խաղալիք դառա այս կամ այն ուժերի ձեռքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ashot says:

    մեծ հաճույքով կհայհոյեի պ.հայրիկյանին,բայց նախազգուշացնում եք,որ չեք հրապարակի,պարզապես եթե գրեմ,որ հայհոյում նրան և իր աիմ-ին,կհրապարակե՚ք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031