Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի քառյակի մյուս ուժերի հետ (Տեսանյութ) 

Օգոստոս 27,2014 15:18

ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման ժամանակ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին հարցը: Այդ մասին, հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ միասին հակված է դիմել ՍԴ, մինչդեռ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համաձայն չեն դրան:

Հիշեցնենք, հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում էին Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը (նրանք հրաժարվեցին մեկնաբանություններից): ՀՅԴ-ից`խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար`Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը:
Արմեն Ռուստամյանն ասաց նաեւ, որ հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հայկական սահմանների նկատմամբ դիվերսիոն գործողություններ կատարելուց հետո խորհրդարանականների՝ սահմանամերձ մարզեր կատարած այցելությունների արդյունքները, մասնավորապես, սահմանամերձ համայնքներին սահմանապահ համայնքների կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին հարցը:

«Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակել էր, որ ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է: Վերջինս ցանկանում է ՀՅԴ-ից հստակ դիրքորոշում ստանալ`սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Արմեն Ռուստամյանն ասաց, որ կողմ են սահմանադրական այնպիսի փոփոխությունների, որոնք համապատասխան կլինեն իրենց հայեցակարգին: ՀՅԴ-ական պատգամավորը համաձայնեց, որ այդ հարցում ՀՅԴ-ն քառյակի մյուս ուժերի հետ տարաձայնություններ ունի:

Այլ մանրամասները` տեսանյութում

«Նախագահի աթոռից հրաժարվել մի՞նչեւ նախագահական ընտրությունները, թե՞ նախագահի ընտրություններից հետո: Պարզ չէ՞, որ նախագահական ընտրություններից առաջ պետք է հրաժարվել, որովհետեւ հետո, ով որ եկավ ու նախագահ դարձավ, բացարձակապես իմաստ չի տեսնում`այդ աթոռից հրաժարվելու: Կամ`շատ սխալ տեղ է տանում այն, որ ասում ես`ճիշտ է, նախագահական աթոռից հրաժարվենք, բայց մենք մի քիչ նստենք վրան, հետո»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՅՀԴ-ը ՀՀԿ-ի կրտսեր եղբայրն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031